Yerevan Perspectives International Music Festival
 

Վիտալի Բալասանյանը ՀՔԾ-ին փոխանցել է, որ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Երևանում չի եղել

Վիտալի Բալասանյանը ՀՔԾ-ին փոխանցել է, որ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Երևանում չի եղել
12.09.2019 | 13:29

Մարտի 1-ի քրեական գործի նախաքննության շրջանակներում հարցաքննության կանչելու նպատակով ԱՀ ոստիկանության միջոցով ծանուցագիր էր ուղարկվել Վիտալի Բալասանյանին, ստացվել էր նրա դիմումը, որով հայտնել էր, որ ծանուցագիրը` դրանում նշված հարցաքննության ներկայանալու ժամկետից ուշ է ստացել՝ տեղեկացնում են ՀՔԾ լրատվական բաժնից։ Նույն դիմումով Բալասանյանը հայտնել էր, որ 2008-ի մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների ժամանակ Երևանում չի գտնվել, և այդ օրերին տեղի ունեցած իրադարձությունների մասին իր տվյալները սահմանափակվել են այնքանով, որքանով հասանելի են եղել հասարակության լայն շրջանակներին և տարածվել ԶԼՄ-ների միջոցով:
ՀՔԾ-ից հայտնում են, որ Բալասանյանի դիմումը ստանալուց հետո վարույթն իրականացնող մարմինը, հիշյալ քրեական գործով պարզման ենթակա հանգամանքների վերաբերյալ հարցադրումներ ունենալով, Վ. Բալասանյանին հարցաքննության կանչելու մասին Արցախի ոստիկանության միջոցով կրկին ծանուցագիր է ուղարկել:

Դիտվել է՝ 156

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao