ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Թրամփը խոսել է Բոլտոնի պաշտոնանկության մասին

Թրամփը խոսել է Բոլտոնի պաշտոնանկության մասին
12.09.2019 | 13:31

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնին հավակնում է 5 թեկնածու։ Նրա խոսքով՝ հինգ թեկնածուներն էլ խորհրդականի պաշտոնը զբաղեցնելու մեծ ցանկություն ունեն։


«Կա հինգ թեկնածու, որոնց հետ ես ծանոթացել եմ վերջին 3 տարիներին և նրանց համարում եմ բարձր որակավորում ունեցող մասնագետներ»,- ասել է ԱՄՆ նախագահը։ Ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդականի անունը հայտնի կլինի հաջորդ շաբաթ։ ԱՄՆ նախագահը նշել է, որ Բոլտոնին ազատել է «կոպիտ սխալներ թույլ տալու պատճառով»։ Նա հաճախ ընդհանուր հայտարարի չի եկել Սպիտակ տանը կարևոր դերակատարում ունեցող անձանց հետ, և «մի քանի շատ լուրջ սխալներ է թույլ տվել»։ «Իրականում ես շատ լավ հարաբերություններ եմ ունեցել Բոլտոնի հետ, սակայն նա ընդհանուր լեզու չէր գտնում վարչակազմից մարդկանց հետ, որոնք ինձ համար կարևոր նշանակություն ունեն»,- ասել է Թրամփը:

Դիտվել է՝ 295

Մեկնաբանություններ