Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կանադայի վարչապետը հայտարարել է խորհրդարանը ցրելու մասին

Կանադայի վարչապետը հայտարարել է խորհրդարանը ցրելու մասին
12.09.2019 | 13:32

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն չորեքշաբթի հայտարարել է խորհրդարանը ցրելու և երկրում 40-օրյա նախընտրական քարոզարշավ սկսելու մասին: «Կանադայի գլխավոր նահանգապետն ընդունել է խորհրդարանը ցրելու իմ հայտարարությունը: Կանադացիներն ընտրատեղամասեր կգան հոկտեմբերի 21-ին», - ասել է Թրյուդոն` ժողովրդին ուղղված ելույթում, որը հեռարձակվել է դաշնային հեռուստաալիքներով:


Խորհրդարանական ընտրությունների ժամանակ գործիչները կպայքարեն Համայնքների պալատի (խորհրդարանի ստորին պալատ) 338 տեղի համար: Ընտրություններին մասնակցում են իշխող Լիբերալ կուսակցությունը, Պահպանողական կուսակցությունը, Նոր ժողովրդավարական կուսակցությունը, Կանաչների կուսակցությունը և Կանադայի ժողովրդական կուսակցությունը:

Դիտվել է՝ 367

Մեկնաբանություններ