Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սպիտակ տունը պատրաստվում է Թրամփի և Ռոհանիի հանդիպմանը

Սպիտակ տունը պատրաստվում է Թրամփի և Ռոհանիի հանդիպմանը
12.09.2019 | 13:33

Սպիտակ տունն սկսել է նախապատրաստվել ԱՄՆ-ի և Իրանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Հասան Ռոհանիի հնարավոր բանակցություններին: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նախօրեին հայտարարել էր, որ Թրամփ-Ռոհանի հանդիպումը կարող է կայանալ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում:


Հայտնի չէ՝ Իրանը կհամաձայնի հանդիպմանը, եթե ԱՄՆ պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ չչեղարկվեն: Հնարավոր տարբերակներից մեկն, որ Թրամփը կմիանա Ռոհանիի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպմանը:
ՄԱԿ-ի ԳՎ 74-րդ նստաշրջանը կանցկացվի սեպտեմբերի 24-30-ը: 100 նախագահներ և 80 վարչապետեր կհավաքվեն Նյու Յորքում՝ մասնակցելու քննարկումներին:

Դիտվել է՝ 386

Մեկնաբանություններ