ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Պեկինը Վաշինգտոնին հորդորում է բանակցել Փհենյանի հետ

Պեկինը Վաշինգտոնին հորդորում է բանակցել Փհենյանի հետ
12.09.2019 | 21:35

Չինաստանը գովեստով է արտահայտվել ԱՄՆ- ի հետ միջուկային հարցերի շուրջ բանակցությունները շարունակելու Հյուսիսային Կորեայի հայտարարությանը:
Մալայզիայի ԱԳ նախարար Սայֆուդին Աբդուլահի հետ համատեղ ասուլիսում Չինաստանի ԱԳ նախարար Վանգ Յին Վաշինգտոնին կոչ է արել առավել կառուցողական արձագանքել Փհենյանից ստացվող ազդակներին:

«Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի հետ միջուկային թեմայով երկխոսությունը շարունակելու Հյուսիսային Կորեայի պատրաստակամությունը: Մենք համոզված ենք, որ դա Փհենյանի կողմից կարևոր քայլ է, որը թույլ կտա առաջ տանել Կորեական թերակղզու խնդիրների քաղաքական լուծումը», - ասել է Վանգ Յին և հույս է հայտնել, որ մինչև ամսվա վերջ Հյուսիսային Կորեան և ԱՄՆ-ը վերսկսեն բանակցությունները:

Դիտվել է՝ 248

Մեկնաբանություններ