Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Բրիտանիայի կառավարությունը գաղտնազերծում է բրեկզիտի վատագույն սցենարը

Բրիտանիայի կառավարությունը գաղտնազերծում է բրեկզիտի վատագույն սցենարը
12.09.2019 | 21:38

«Քաոս»` այսպես կարելի է բնութագրել այն, ինչ, ըստ Բորիս Ջոնսոնի կառավարության, կարող է տեղի ունենալ, եթե Մեծ Բրիտանիան լքի ԵՄ-ն առանց Բրյուսելի հետ համաձայնագիր կնքելու: Բրիտանիայի կառավարությունը, ընդդիմության ճնշման ներքո, չորեքշաբթի երեկոյան ստիպված եղավ հրապարակել Yellowhammer պլանը, որ նկարագրում է բրեկզիտի դեպքում սպասվող իրադարձությունների զարգացման վատագույն սցենարը: Հինգ էջանոց փաստաթղթի համաձայն՝ եթե Լոնդոնը որոշի ԵՄ-ն լքել առանց համաձայնագիր կնքելու, կարող է մի շարք կենսական նշանակության ապրանքատեսակների պակաս զգացվել, կարող է խաթարվել օդանավակայանների և նավահանգիստների բնականոն աշխատանքը, չեն բացառվում բողոքի ակցիաներն ու դրանց վերաճումը զանգվածային անկարգությունների: «Թարմ սննդամթերքի որոշ տեսակներ կարող են այլևս մատչելի չլինել: Վտանգ կա, որ խուճապահար գնումները սննդամթերքի մատակարարումների ընդհատումների հանգեցնեն, - նշում են փաստաթղթի հեղինակները: - Եվրամիությունը լքելուց անմիջապես հետո բեռնատարները կարող են Լա-Մանշը հատել զգալի ձգձգումներով` ընդհուպ մինչև երկուսուկես օր: Նման իրավիճակը կարող է շարունակվել բրեկզիտին հաջորդող երեք ամիսներին»:


Բրեկզիտից անմիջապես հետո Միացյալ Թագավորությունը լքել ցանկացող ուղևորների մոտ կարող են խնդիրներ առաջանալ խոշորագույն տրանսպորտային հանգույցներում: Բրեկզիտը կարող է ուղեկցվել հակընդդեմ ցույցերով, որ կլանելու է ոստիկանության ռեսուրսների զգալի մասը», - նշված է փաստաթղթում:

Դիտվել է՝ 255

Մեկնաբանություններ