«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ռոբերտ Քոչարյան. Սա Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ քրեական գործն է

Ռոբերտ Քոչարյան. Սա Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ քրեական գործն է
12.09.2019 | 21:40

Տևական ընդմիջումից հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և երեք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատական նիստը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն ներկայացրեցին՝ դատարանին խնդրելով անհապաղ դադարեցնել քրեական հետապնդումը և կալանքից ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին՝ հիմնվելով Սահմանադրական դատարանի որոշման վրա։ Պաշտպանների միջնորդությունից հետո Քոչարյանը նշեց, որ այս ընթացքում իր իրավունքները խախտվել են բազմիցս և որևէ խախտման հնարավորություն բաց չեն թողել՝ ընդգծելով. «Ոնց որ մեքենա քշես ճանապարհով, 10 փոս կա, էդ 10 փոսի մեջ էլ մտնես»։ «Սա քաղաքական հետապնդման էլեմենտ է։ Մեկ-մեկ մտածում ես՝ եթե քո նկատմամբ կարող են, նախկին նախագահի նկատմամբ կարող են այսպիսի չարաշահումներ թույլատրել, դատախազության համար ես մի բան եմ հասկանում, որ օրենքը ոնց որ պլաստիլին լինի՝ ոնց ուզես մեկնաբանես, թեկուզ օրենսդրական նախաձեռնության իրավունք ընդհանրապես չունեն», - ասաց Քոչարյանը։


Նա հայտարարեց, որ սա Հայաստանի պատմության «ամենախայտառակ քրեական գործն է»։ «Դասագրքերում է նշվելու այս գործի մասին, և այս գործն ունենալու է իր բացասական և դրական հերոսներին։ Ես չեմ կասկածում՝ ովքեր են լինելու դրա բացասական հերոսները, և տվյալ դեպքում Դուք այն անձնավորությունն եք, որը գրում է ևս մեկ էջ այս գործի այս պատմության։ Թե ինչպիսինն է լինելու այդ էջը, իհարկե, կախված է ձեզնից», - նշեց Հայաստանի երկրորդ նախագահը՝ դիմելով դատավոր Աննա Դանիբեկյանին։

Դիտվել է՝ 448

Մեկնաբանություններ