Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ռուսաստանը դեմ չէ, որ Ադրբեջանը դիտորդի կարգավիճակ ստանա ՀԱՊԿ-ում

Ռուսաստանը դեմ չէ, որ Ադրբեջանը դիտորդի կարգավիճակ ստանա ՀԱՊԿ-ում
12.09.2019 | 21:42

«Դա վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին», - այսօր ասել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը՝ պատասխանելով հարցին, թե կա՞ հնարավորություն, որ Ադրբեջանը ստանա ՀԱՊԿ դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ:


«ՀԱՊԿ-ը միշտ ողջունելու է համագործակցությունը ԽՍՀՄ բոլոր նախկին հանրապետությունների հետ: Մենք ժամանակին մեկ ընտանիք ենք եղել: Մենք ընդհանուր շատ բան ունենք: Դա վերաբերում է նաև որոշակի հավասարակշռությանը, ասենք՝ բոլոր նախկին հանրապետությունների ռազմական ուժերի: Մենք վարում ենք շատ հավասարակշռված և մտածված քաղաքականություն՝ կապված ՀԱՊԿ բոլոր երկրների և Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցության հետ», - ասել է ՌԴ փոխվարչապետը:


Նա նշել է, որ ՀԱՊԿ-ում որոշումը կայացվում է հավաքական: «Քննարկումներից հետո, եթե Կազմակերպությունը որոշում կայացնի նման անհրաժեշտության մասին, կընդունվի կազմակերպության կանոնադրությանը, կանոնակարգին և կանոններին համապատասխան», - ասաց Բորիսովը: Ըստ նրա, Ռուսաստանը շահագրգռված չէ հակամարտություն սանձազերծմամբ, այլ օգնելու է հակամարտության կարգավորմանը: «Եվ դուք գիտեք, թե ինչ դեր է խաղում Ռուսաստանը և, հատկապես, մեր նախագահը», - ասել է Բորիսովը:
Հայաստանի խորհրդարանն այս շաբաթ վավերացրել է Երկրորդ արձանագրությունը՝ ՀԱՊԿ կանոնադրությունում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ, որի համաձայն ՀԱՊԿ-ում ներդրվում են գործընկերության և դիտորդների ինստիտուտներ:

Դիտվել է՝ 347

Մեկնաբանություններ