Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱԺ նախագահը՝ Քոչարյանին ազատ արձակելու մասին

ԱԺ նախագահը՝ Քոչարյանին ազատ արձակելու մասին
12.09.2019 | 21:44

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից լրագրողները հետաքրքվեցին, թե ի՞նչ է պատրաստվում անել իշխանությունը, եթե Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվի ու նրա հանդեպ քրեական հետապնդումը կասեցվի. «Եթե դատարանը որոշի ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին կամ այլ մեղադրյալի, մեր իշխանության պատասխանն այդտեղ չկա, բայց մենք չենք կարող հիասթափեցնել քաղաքացիներին այն բանում, ինչ չենք խոստացել մարդկանց: Մենք չենք խոստացել վերցնել, որևէ ցուցակով ձերբակալել մարդկանց», - ասաց Միրզոյանը:
Դիտարկմանը, թե իշխանությունը խոստացել է բացահայտել Մարտի 1-ը, Միրզոյանն ասաց, որ այդ գործը քննվում է դատարանում ու իրենք չեն կարող կանխավարկածներով առաջնորդվել ու հայտարարել, որ դատարանն անարդար է:

Դիտվել է՝ 323

Մեկնաբանություններ