«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ընդդիմադիր խմբակցություններին կվերապահվի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 5 անդամից 2-ին առաջադրելու իրավունք

Ընդդիմադիր խմբակցություններին կվերապահվի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 5 անդամից 2-ին առաջադրելու իրավունք
12.09.2019 | 21:45

Խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Աժ կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու և կից ներկայացրած նախագծերի փաթեթը: Փաթեթի հեղինակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են փոփոխություններ՝ թվարկելով 3 առաջարկ, որ կնպաստեն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ավելի թափանցիկ և անկախ դարձնելուն: «Ընդդիմադիր ֆրակցիաներին կվերապահվի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 5 անդամից 2-ին առաջադրելու իրավունք: Այսպես՝ կլինեն երկու ընդդիմադիր թեկնածու, մեկին կառաջադրի կառավարող ֆրակցիան, մեկին կառավարությունը, մեկին՝ ԲԴԽ-ն: Սա հնարավոր տարբերակ է, որ կառավարող քաղաքական ուժը որևէ վերահսկողություն չունենա ոչ միայն ընթացիկ գործունեության առումով, այլև կազմի ձևավորման հարցում: Սա չափազանց ժողովրդավարական ձեռքբերում է»,- ասաց ԱԺ նախագահը:


Մյուս փոփոխությունը վերաբերում է հանձնաժողովում նախագահի թեկնածու առաջադրելուն: Առաջին ընթերցման ժամանակ այդ իրավունքը վերապահվել էր կառավարությանը, երկրորդ ընթերցմամբ դրույթը փոխվել է. «Նոր մշակված տարբերակով հանձնաժողովի 5 անդամներն իրենց կազմից կընտրեն նախագահ: Սա ևս կոչված է մարմնի անկախության բարձրացնելուն», - ասաց նա:


Միրզոյանը նշեց, որ խմբակցություններն իրենց առաջադրած և արդեն իսկ ընտրված անդամների հետկանչի հնարավորություն չեն ունենա: «ԱԺ-ն նոր թեկնածու կարող է առաջադրել և ընտրել միայն տվյալ հանձնաժողովի անդամների ընդհանուր եզրակացության հիման վրա», - ասաց Միրզոյանը:

Դիտվել է՝ 371

Մեկնաբանություններ