Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ՀԱՊԿ դռները ոչ ոքի համար փակ չեն, բայց որոշումներն ընդունվում են կոնսենսուսով

ՀԱՊԿ դռները ոչ ոքի համար փակ չեն, բայց որոշումներն ընդունվում են կոնսենսուսով
12.09.2019 | 21:46

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի դռները ոչ ոքի համար փակ չեն: «Եկեք ելնենք ՀԱՊԿ-ի կողմից ընդունված նորմատիվ-իրավական դաշտից: Բոլոր որոշումները, մասնավորապես, այն, ինչ վերաբերում է անդամակցությանը, դիտորդությանը, գործընկերությանը, ընդունվում են կոնսենսուսով: Եթե մեկ անդամ պետության համաձայնություն չլինի, իհարկե, որոշում չի լինի», - ասել է Սեմերիկովը՝ պատասխանելով ՀԱՊԿ-ում Ադրբեջանի կողմից դիտորդի կարգավիճակ ստանալու հնարավորությանը: Ըստ Սեմերիկովի՝ ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը հայտարարել է նման հնարավորության մասին՝ հիմնվելով այն տեսակետի վրա, որ «մեր դռները ոչ մեկի համար փակ չեն»: «Ցանկացած պետություն կարող է ցանկություն հայտնել դառնալ դիտորդ, գործընկեր, սակայն կան որոշակի սահմանափակումներ, որոնք ամրագրված են նորմատիվային փաստաթղթերում», - նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը:

Դիտվել է՝ 392

Մեկնաբանություններ