Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ հոր մեղադրանքի մասին

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ հոր մեղադրանքի մասին
12.09.2019 | 21:46

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, պնդում է, որ գլխավոր դատախազության հաստատած մեղադրանքում ոչինչ չկա։ «Ուզում եմ՝ հստակ լինի բոլորի համար, շատերը չեն խորանում, բայց ուզում եմ ասել՝ մեղադրանքի մեջ չկա սպանություններ, սպանությունների հրահանգավորելու ոչ մի բան։ Բայց մարդկանց մոլորեցնում են», - այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Լևոն Քոչարյանը։


Արձագանքելով դիտարկմանը, թե կան պնդումներ, որ մարտի 1-ի գլխավոր մեղավորը Ռոբերտ Քոչարյանն է, և նա պետք է մնա անազատության մեջ, Լևոն Քոչարյանն ասել է. «Իսկ այդ մարդիկ չեն ուզո՞ւմ հարց տալ, խորանալ, հասկանալ այդ ամբողջ իրավիճակը. Դավիթ Շահնազարյանը և ընդդիմության շարքում այլ մարդիկ հորդորում էին ցույցը տեղափոխել այլ վայր։ Բայց Նիկոլ Փաշինյանը ասել է՝ չէ, մնացեք տեղում, շարունակեք պայքարը, բարիկադներ սարքեք։ Նույն բարոյական առումով, այդ մարդիկ հարց չունե՞ն նրան, ի՞նչ կլիներ լսել թիմակիցներին՚:

Դիտվել է՝ 349

Մեկնաբանություններ