ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Արարատ Միրզոյանը հույս ունի Ամուլսարի իրադարձությունների զարգացումը տեսնել քննարկումների ճանապարհով

Արարատ Միրզոյանը հույս ունի Ամուլսարի իրադարձությունների զարգացումը տեսնել քննարկումների ճանապարհով
12.09.2019 | 21:48

Աժ նախագահ Արարատ Միրզոյանը համակարծիք է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որ Ամուլսարի խնդրում պետք է գնալ ճշմարտության հետևից: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա ասել է. «Մեծ հույս ունեմ, որ իրադարձությունները կզարգանան քննարկումների, փաստարկների, հակափաստարկների ուղղությամբ: Կարծում եմ՝ կառավարության, մասնավորապես վարչապետ հայտնած վերջին դիրքորոշումն էլ հենց այս մասին է խոսում, որ դեռ, ինչպես վարչապետն ասաց, մենք պետք է գնանք ճշմարտության հետևից: Ես չեմ կարող ասել, որ հասել ենք վերջնական հանգրվանի, և կա հստակ լուծում»:

Դիտվել է՝ 354

Մեկնաբանություններ