Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ինչո՞ւ սպանվեց իմ որդին, որպեսզի ասեին՝ երկու կողմից էլ զոհե՞ր կան

Ինչո՞ւ սպանվեց իմ որդին, որպեսզի ասեին՝ երկու կողմից էլ զոհե՞ր կան
12.09.2019 | 21:49

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ ելույթ ունեցավ Մարտի մեկի զոհերից Տիգրան Աբգարյանի մայրը: «Իմ որդին զինվոր էր, ներքին զորքերում էր ծառայում: Յոթ ամիս էր, որ իմ որդին գնացել էր բանակ, 18 տարեկան էր: Իմ որդու ջոկատը եղել է Լեոյի փոփղոցի վրա, որտեղ ոչ մի ցուցարար չի եղել»,- ասաց նա: Աբգարյանի մայրը նշեց, որ իր որդին դեռ կենդանի էր, իսկ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր՝ «մեր կողմից էլ զոհեր կան»: «Մեղադրյալ Քոչարյանը Մարտի 1-ին ժամը ինն անց կես հեռուստացույցով ելույթ ունեցավ, ասաց՝ մեր կողմից էլ զոհեր կան: Իմ որդին դեռ կենդանի էր, կանգնած էր Լեոյի փողոցի վրա: Ինչո՞ւ սպանվեց իմ որդին, որպեսզի ասեին՝ երկու կողմից էլ զոհե՞ր կան: Դա պատահական գնդակ չէր, սնայպերը ոնց կարող էր պատահական կրակի: Ասում են՝ պարոն Քոչարյանը չի իմացել ոչ մի բան: Մի ընտանիքում եթե խժդժություններ են լինում, մեղավորն ընտանիքի մեծն է: Այդ ժամանակ դուք էիք հանրապետության ղեկավարը: Իմ որդին 40 օր վիզը կոտրած պառկած էր հիվանդանոցում: Մի՞թե 40 օրում մեկը չկարողացավ գալ ու տեսնել՝ էդ զինվորը մեռած է, թե սաղ է: Ինձ ասում են՝ քո որդուն սնայպերն է խփել, ի՞նչ գործ ուներ սնայպերը Երևանի կենտրոնում»,- հարցադրում արեց Տիգրան Աբգարյանի մայրը:
Նա դիմեց Ռոբերտ Քոչարյանին. «Պետք չի, որ ինքը ազատ արձակվի, պետք է մնա, մինչև չպատասխանի բոլոր հարցերին»։

Դիտվել է՝ 381

Մեկնաբանություններ