«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Մարտի 1-ի զոհի հայրը՝ Քոչարյանին

Մարտի 1-ի զոհի հայրը՝ Քոչարյանին
12.09.2019 | 21:49

«Տաս տարի, մեղադրյալ Քոչարյան, դու ու Սերժը մտերիմներ էիք, նույն հող ու ջրի մարդ էիք, ի՞նչն էր խանգարում, գոնե ձևականորեն ասեիր՝ այ Սերժ, արի գոնե ձևականորեն այս Մարտի 1-ի էջը բացենք և փակենք»,- Մարտի 1-ի գործով դատավարության ժամանակ դատարանում Ռոբերտ Քոչարյանին դիմեց Մարտի մեկի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը: Ըստ Քլոյանի՝ գոնե ձևական մի քանի անձ պատիժ կրեր: «Գոնե ձևականորեն երկու պռապորշչիկի դատեիք, ասեիք՝ սրանք մեղավորներ են, սրանք են սպանել ձեր երեխաներին: Տաս տարի մատը մատին չեք տվել: Ասում եք՝ չեն բացահայտվել սպանությունները, բա դուք բացահայտեիք, տաս տարի դուք եք իշխանություն եղել»,- ասաց Քլոյանը:
Նա ասաց, որ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ամեն ինչ տեսել է իր աչքերով: «Մարտի 1-ի երեկոյան ժամը 21:00-ն ես հավասարեցնում եմ 1941 թվականի Բրեստի գրավմանը: Չեք պատկերացնում՝ վերևից պատրոնները, շենքերի կտուրներից սնայպերները, ավտոմատները, հատուկ միջոցները կիրառել են ժողովրդի դեմ»,- ասաց Քլոյանը: Նա հավելեց, որ Մարտի 1-ի գործը ծածկադմփոց է արվել: «Ավագ քննիչ Վահագն Հարությունյանը ստացավ գեներալ-մայորի կոչում: Բազմիցս եղել եմ Վահագն Հարությունյանի մոտ, նա ինձ բազմիցս ասել է՝ էս գործը չի բացահայտվելու»,- հավելեց նա: Սարգիս Քլոյանը դիմեց Ռոբերտ Քոչարյանին. «Մեղադրյալ Քոչարյան, դուք ասել եք՝ ես տղամարդ եմ: Իհարկե, տղամարդ ես, դե տղամարդկություն ունեցիր, քո խստագույն պատիժը կրի»:

Դիտվել է՝ 362

Մեկնաբանություններ