Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

ԱԱԾ-ն մերժել է Դավիթ Սանասարյանի քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը

ԱԱԾ-ն մերժել է Դավիթ Սանասարյանի քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը
12.09.2019 | 22:18

Ազգային անվտանգության ծառայությունը մերժել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի (ում լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Դավիթ Սանասարյանը:

«ԱԱԾ քննիչը մերժեց իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու փաստաբաններիս հիմնավոր ու փաստարկված միջնորդությունը»,- գրել է Սանասարյանը:

Դիտվել է՝ 380

Մեկնաբանություններ