Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում մկրտվելու են Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատները

Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում մկրտվելու են Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատները
12.09.2019 | 22:19

Խաչվերաց տոնին՝ սեպտեմբերի 15-ին, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում տեղի կունենա Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների երեխաների, քույրերի ու եղբայրների, հերոսների անունները կրող հարազատների մկրտության արարողությունը: Կնքահայրեր լինելու են զոհված հերոսների մարտական ընկերները, ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցները:


Մկրտությունը կկատարվի Արցախի թեմի առաջնորդ, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնությամբ: Արարողությունը սկսվելու է 13:00-ին:
Մկրտությունից հետո տեղի է ունենալու մատաղի արարողություն:

Դիտվել է՝ 451

Մեկնաբանություններ