Yerevan Perspectives International Music Festival
 

Նա ապ­րում էր սի­րով, լռում էր սի­րով

Նա ապ­րում էր սի­րով, լռում էր սի­րով
13.09.2019 | 01:03
Ժա­մա­նակ­ներ են լի­նում, երբ ապ­րում եմ ան­ցյա­լում՝ նեղ­սր­տած ներ­կա­յից ու Ղա­րա­բա­ղյան ա­նա­վարտ պա­տե­րազ­մից։ Եվ քա­նի դեռ քա­ղա­քա­կան մտա­զու­գոր­դում­նե­րիս «ձե­ռը կրա­կը չեմ ըն­կել», ինձ հեռ­վից այ­ցի են գա­լիս... նրանց բազ­մու­թյու­նից ես մո­լոր­վում եմ, ո­րով­հետև բա­զում են, ի­րա­րից տար­բեր՝ նվիր­վա­ծու­թյան, տա­ղան­դա­վո­րու­թյան «տար­բե­րան­շան­նե­րով»։
Ա­հա, նա, իս­կույն ճա­նա­չե­ցի՝ Կա­րեն Ջա­նի­բե­կյա­նը, Կա­րեն Գուր­գե­նի­չը։ Ինքն ի­րե­նից և բո­լո­րից ան­բա­ժան, մեծ կր­քե­րի տեր տղա­մարդն ու ար­տիս­տը։
Մինչ ծա­նոթ լի­նե­լը ես նրան միշտ նմա­նեց­նում էի քան­դա­կա­գոր­ծի՝ քայլ­քով, շար­ժու­կեր­պի ըն­թաց­քով, փո­ղո­ցում, թե որևէ սր­ճա­րա­նում, երբ հան­դի­պում էի, այդ տպա­վո­րու­թյու­նը ոչ թե ու­նե­նում էի, այլ հա­մոզ­ված էի։ Հե­տա­գա­յում ճշ­տե­ցի, որ ճիշտ եմ. հի­մա նույն­պես այդ կար­ծի­քին եմ։ Ին­քը նախ և ա­ռաջ քան­դա­կա­գործ էր թատ­րո­նում, ա­ռա­վել ևս շփում­նե­րի մեր­ձե­ցու­մից հան­դի­սա­տե­սի ներ­կա­յու­թյամբ, ըն­թացք ու շար­ժում ես զգում, թե ինչ­պես է բե­կոր առ բե­կոր կեր­տում իր կեր­պա­րը՝ ում էլ կեր­պա­վո­րե­լիս լի­ներ։ ¥Ռո­դե­նին երբ տես­նում են աշ­խա­տե­լիս՝ խո­րա­սույզ, հարց­նում են. «Ի՞նչ եք ա­նում», պա­տաս­խա­նում է. «Ես մար­դու վրա­յից հե­ռաց­նում եմ նրա ա­մե­նաա­վե­լորդ մա­սե­րը»¤։ Թերևս էու­թյա­նը բնո­րոշ տար­րե­րը, զգայ­նու­թյուն­նե­րը պահ­պա­նե­լու հա­մար։
Կա­րեն Ջա­նի­բե­կյանն այս­պես էր «աշ­խա­տում»՝ դա­սա­կան, թե ժա­մա­նա­կա­կից որևէ կեր­պար մարմ­նա­վո­րե­լիս. հե­ռաց­նում էր ի­րեն բնո­րոշ բո­լոր տվյալ­նե­րը, և տե­ղի էր ու­նե­նում փո­խա­կեր­պու­թյան հրաշ­քը։ Եր­բեմն նույ­նիսկ ան­ճա­նա­չե­լիու­թյան աս­տի­ճան, և կեր­պա­րը լիար­ժե­քո­րեն էր բնո­րո­շում ժա­մա­նա­կը։ Այլ խոս­քով հա­վաս­տի էր ու հն­չե­րան­գա­յին. մտա­պահ­վում էր, մտա­հո­գում։
Ֆիլ­մե­րում այլ էր. նրան մոտ, շո­շա­փե­լի լի­նե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը չէր խան­գա­րում, որ ներ­կա­յա­նար ինչ­պի­սին կար՝ ի­րեն լիա­րյուն դրսևո­րած։ Ա­ռիթ­ներ ե­ղել են, հարց­րել եմ, ընդ­հան­րա­պես իր դժ­գո­հու­թյուն­նե­րից չէր սի­րում խո­սել։ Ինչ-որ դե­տալ­նե­րի անդ­րա­դառ­նում էր՝ բե­մար­վես­տից, կի­նոար­վես­տից։ Մի օր ծի­ծա­ղե­լով ա­սաց.
-Ջանս, բե­մար­վեստ-բե­մար­վեստ էն­քան են ա­սում-խո­սում, որ ար­վես­տը նե­ղա­ցավ՝ փա­խավ։ Բե­մը մե­նակ մնաց։ ՈՒ՞մ հա­մար մնաց, ին­չու՞ մնաց՝ հարց է, տե­ղյակ չենք։
Սուն­դու­կյա­նի թատ­րո­նում աշ­խա­տե­լու տա­րի­նե՞րն էին, լավ չեմ հի­շում, բայց էա­կան չէ։ Սխալ­վե­ցի մի պահ, ին­քը չէր աշ­խա­տում բա­ռի սո­վե­տա­կան ի­մաս­տով, ին­քը կեր­պա­վո­րում էր, ներ­շն­չում միայն իր խա­ղըն­կեր դե­րա­սան­նե­րին։ Թող ա­մենևին չվի­րա­վոր­վեն նրանք, ով­քեր բախտ են ու­նե­ցել Ջա­նի­բե­կյա­նին խա­ղըն­կեր լի­նե­լու, քա­նի որ ա­կա­մա հայ­տն­վում էին մի այն­պի­սի ի­րադ­րու­թյան մեջ, որ­տեղ չէին կա­րող «վատ խա­ղալ», ո­րով­հետև ներ­գոր­ծուն է­ներ­գե­տի­կա­յով էր օժտ­ված Ար­տիս­տը։
Եր­բեք չն­կատ­վեց Գուր­գեն Ջա­նի­բե­կյա­նի որ­դի լի­նե­լը։ Ջա­նի­բե­կյան­նե­րի ե­րեք սե­րունդ՝ հայ բե­մար­վես­տը ի­րենց ներ­կա­յու­թյամբ ազն­վաց­նող։ Ինձ հե­տաք­րք­րում էր` բո­լո­րո­վին այլ կյան­քի ձգ­տում ու­նե­ցե՞լ է. հարցս տա­րօ­րի­նակ թվաց ի­րեն, սր­ճա­րա­նում եր­կու­սով էինք։
-Ե­թե ինձ նկա­տի ու­նես,- շուր­ջը նա­յե­լով ու հա­մա­րյա ա­մեն պահ ծա­նոթ-ան­ծա­նո­թի բարևե­լով՝ ժպ­տաց,- հա է­լի, ինձ նկա­տի ու­նես, բա ու՞մ։ Ին­չի ես ի՞նչ կյան­քով եմ ապ­րում»։
Անս­պա­սե­լի էր պա­տաս­խա­նը, այն հարց էր ինձ ուղղ­ված, այ­սինքն՝ ի՞նչ ես պատ­կե­րաց­նում, ի՞նչ կյան­քով եմ հի­մա ապ­րում։ Երևի ին­քը չբա­ցեց փա­կագ­ծե­րը, որ ա­սեր. «Հա­մե­նայն դեպս իմ ապ­րած կյան­քը ու­րիշ է, դուք չեք տես­նում, չեք նկա­տում ու երևի ինձ դե­րա­սա­նի կա­ղա­պա­րի մեջ եք միշտ տես­նում»։
Ար­տիս­տի սևե­ռուն հա­յաց­քից ես ի­րեն վե­րագ­րե­ցի այս մտա­ծում­ներս ու միշտ, տա­րի­նե­րի մշու­շից վեր, շատ վեր է ել­նում նրա ընդ­հան­րա­կան կեր­պա­րը մյուս բո­լոր օ­րե­րին, երբ հան­դի­պում էինք գրե­թե միշտ ա­նակն­կալ, միայ­նակ լի­ներ, շր­ջա­պատ­ված մտե­րիմ­նե­րով, թե իր հա­մար ան­փո­խա­րի­նե­լի գամփ­ռի հետ, որն ամ­բող­ջաց­նում էր իր ցր­ված ու մտասևեռ բո­հե­միկ բնա­վո­րու­թյան կեր­պըն­կա­լու­մը։
«Հրան­տը, Հրան­տը», եր­բեմն տմտմ­բաց­նե­լով գլու­խը, մշուշ­ված ծխա­խո­տի քու­լա­նե­րից աչ­քե­րը կկո­ցե­լով լռում էր։ Հրանտ Մաթևո­սյա­նին նկա­տի ու­ներ. «Աշ­նան արևում» Սի­մոն էր կեր­տել, «Չե­զոք գո­տիում»՝ Թո­րա­մա­նյան։ Լց­ված էր Մաթևո­սյա­նի աշ­խար­հի սի­րով, ի­րենց հա­րա­բե­րու­թյուն­նե­րից տե­ղյակ չեմ, բայց փո­խա­դարձ ջեր­մու­թյունն ա­նա­ռար­կե­լի էր. որ­քան էլ մե­ծա­նուն գրո­ղը հա­ճա­խա­կի դժ­գո­հեր էկ­րա­նա­վոր­ված իր «տեքս­տե­րից»։
Կա­րեն Ջա­նի­բե­կյա­նին հրա­ժեշտ տա­լու օ­րը... նրան ի վեր­ջո ճա­նա­չե­լու օր էր ինձ և այն բազ­մու­թյան հա­մար, որ ե­կել էր նրան ծա­փա­հա­րե­լու, վե­րապ­րե­լու տա­րի­նե­րի այն ար­ձա­գանք­նե­րով, որ ի­րենց պարգևել էր՝ հնա­րա­վո­րու­թյուն տա­լով մի վեր­ջին ան­գամ խոր­հե­լու կյան­քի և մահ­վան միջև ե­ղած տար­բե­րու­թյան մա­սին, ո­րը հաս­կա­նա­լու հա­մար պետք է ապ­րել սի­րո գաղտ­նի­քը այդ­պես էլ չվեր­ծա­նած, ինչ­պես ին­քը՝ Ար­տիս­տը, իր ողջ ներ­կա­յա­նա­լի կյան­քում։
Ար­թուր ԱՆԴ­ՐԱ­ՆԻ­ԿՅԱՆ
Դիտվել է՝ 418

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao