Yerevan Perspectives International Music Festival
 

«Կյան­քը փնտր­տուք­նե­րի աս­պա­րեզ է ո­րո­նող­նե­րիս հա­մար»

«Կյան­քը փնտր­տուք­նե­րի աս­պա­րեզ է ո­րո­նող­նե­րիս հա­մար»
13.09.2019 | 01:29
Ա­րար­չա­գոր­ծու­թյան փա­ռա­հեղ դաշ­տում հո­գե­ղեն սերմ­նա­հա­տիկ­նե­րի, նրան­ցով ճյու­ղա­վոր­ված ու պտ­ղա­վոր­ված պատ­կեր­նե­րի մա­տուց­ման յու­րա­տե­սակ վար­պետ է Ա­ՐԵՎ­ՇԱՏ ԱՎԱԳՅԱ­ՆԸ։ Եր­կիր մո­լո­րակն ա­ռել իր ա­փի մեջ, զար­դա­նախշ գծագ­րում­նե­րով ներ­կա­յաց­նում է հա­յոց աշ­խարհն իր տե­ղով, ար­մատ­նե­րով ու ճյու­ղե­րով, տա­ռով, բա­ռով, գու­նա­յին խա­ղե­րով, գլ­խա­վերևում ժպ­տա­ցող ճա­ճան­չա­փայլ ա­րե­գա­կով։
Եր­կիր մո­լո­րա­կի մա­սին մարդ­կու­թյան պատ­կե­րա­ցում­նե­րը եր­կար ճա­նա­պարհ են ան­ցել մինչև ճշտ­վե­լը, սա­կայն ճշտ­վել աս­վա­ծը մեր մո­լո­րա­կի ֆի­զի­կա­կան պատ­կե­րի, ձևի ու գո­յու­թյան մա­սին է, ոչ՝ հո­գե­ղեն, ո­գե­ղեն բա­ղադ­րու­թյան, ո­րը մեր մշա­կույ­թի թի­կուն­քը պա­հող ար­վես­տա­գե­տը հայտ­նա­բե­րել է որ­պես «ա­րար­չա­կան սի­րո էա­ցում», «լույ­սի մար­դե­ղե­նա­ցում»։ Բա­ցա­հայտ­ման այդ լույսն իր ողջ շքե­ղու­թյամբ ի­ջել, պա­րու­րել է Արևշա­տին, բերկ­րա­բեր ա­րել նրա բազ­մազ­բաղ օ­րե­րը, ու նա այդ լույ­սի ներ­քո է վրձ­նել ու գրել այն մա­սին, որ Եր­կիր մո­լո­րա­կը պար­զա­պես գունդ չէ, այլ կեն­դա­նի օր­գա­նիզմ, ո­րը ձգ­տում է Տիե­զեր­քին ներ­կա­յա­նալ որ­պես «Հո­գե­գունդ» ու «Սի­րա­գունդ»։ Ա­հա այս­տեղ է, որ ազ­գերն ու ժո­ղո­վուրդ­նե­րը հա­յացք­նե­րը դե­պի հա­յոց հայ­րե­նատ­նե­րը պետք է դարձ­նեն, որ­տեղ հունց­վում է մո­լո­րա­կի լույ­սի խմո­րը։
Ա­հա այս­տեղ է, որ Արևշատն իր «Ինք­նան­կա­րի էս­քիզ»-ն է ա­նում՝
Հա­յաց­քիս մի­ջով
լույ­սի ըն­թացքն է
հա­րատև անց­նում,
սեր­մա­ցու սի­րո
ծլար­ձա­կումն է
տիե­զե­րա­ծին ե­րակ­նե­րիս մեջ...
Ճիշտ այն­պես, ինչ­պես յու­րա­քան­չյուր մարդ, սեր­ված իր ար­մատ­նե­րից, դար­ձել է սե­փա­կան տոհ­մա­ծա­ռի վրա ա­ճած ճյուղ ու պտուղ, այդ­պես էլ հա­յոց ազգն է ներ­կա­յա­նում, որ­պես Եր­կիր մո­լո­րա­կի ար­մա­տա­հենք սկզ­բի վրա նա­խա­սահ­ման­ված ու դե­պի վեր ձգ­վող տոհ­մա­ծա­ռե­րով ամ­րա­կուռ եր­կիր, ո­րի գո­յու­թյու­նը պայ­մա­նա­վոր­ված է բազ­մա­թիվ ու­րույն ար­ժեք­նե­րով։ Թիվն ար­ժեք է իր ձևով, բո­վան­դա­կու­թյամբ, կրկն­վե­լու, բազ­մա­պատկ­վե­լու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րով, ջուրն ար­ժեք է՝ տա­նող ու բե­րող հի­շո­ղու­թյուն­նե­րի բե­ռով, տառն ար­ժեք է, որ կող­քի հն­չյու­նի հետ միա­վոր­վե­լով նոր ա­րա­րում­նե­րի աղ­բյուր է դառ­նում, բառն ար­ժեք է, ո­րի մաս­նա­հա­տիկ­ներն ան­գամ խոր­հր­դա­շեն էու­թյուն­նե­րի կրող­ներ են։ Ա­հա այս գա­ղա­փար­նե­րով է լի Արևշատ Ա­վա­գյա­նի՝ թվե­րի և ար­ժեք­նե­րի հան­դեպ ու­նե­ցած ար­ժա­նա­պա­տիվ թու­լու­թյուն­նե­րով լի ստեղ­ծա­գոր­ծա­կան էու­թյու­նը.
...հա­յոր­դի եմ ես,
ազ­գիս լա­վա­գույն հատ­կա­նիշ­նե­րի
հա­վա­քա­ծուն է նե­րաշ­խար­հիս մեջ։
Մարդ եմ՝ թվե­րի և ար­ժեք­նե­րի
հան­դեպ ու­նե­ցած թու­լու­թյուն­նե­րով,
բայց գի­նը գի­տեմ ար­ժա­նա­պա­տիվ,
նուրբ ու ու­շա­դիր վե­րա­բեր­մուն­քով
կյանքն ապ­րե­լու,
թանկ զգա­ցու­մի ար­ժե­քը գի­տեմ։
Հա­յոց ար­մատն այս մո­լո­րա­կի Կե­նաց ծա­ռի վրա «Հո­գե­գունդ» ու «Սի­րա­գունդ» ա­նուն­նե­րով պտուղ­նե­րի կե­նա­րա­րու­թյունն է ու­ղար­կում աջ ու ձախ։ Բա­նաս­տեղծ ար­վես­տա­գե­տը լր­ջո­րեն ու ման­րակր­կիտ ու­շադ­րու­թյամբ, հույ­սով ու հա­վա­տով գնում է իր բա­ցա­հայ­տած ճա­նա­պար­հով, ա­նընդ­հատ բա­ցե­լով հա­յոց լու­սա­վոր հա­վեր­ժու­թյան հո­րի­զոն­նե­րը, իր հետևից տա­նե­լով հո­գի­նե­րում ու ու­սե­րին մշա­կույթ կրող մարդ­կանց։ Այդ ճա­նա­պար­հին ջրի առ­վակ­նե­րին սպա­սող այ­գի­ներ են, որ­տեղ պտ­ղա­տու ծա­ռե­րին կեն­դա­նու­թյուն հա­ղոր­դո­ղը ջրե­րից բա­ցի տոհ­մա­կան կանչն է ու կո­րի­զի հի­շո­ղու­թյու­նը։ Ա­հա այդ կան­չի ու հի­շո­ղու­թյան շա­ղա­խով ամ­րաց­ված տներ է ե­րա­զում բա­նաս­տեղ­ծը, ո­րի հա­մար մարդ­կանց ի­մա­ցած գե­տի­նը քիչ է.
Հա­վեր­ժու­թյու­նից դուրս,
ան­սահ­մա­նու­թյու­նից այն կողմ,
մի այլ ի­րա­կա­նու­թյան
ան­ծա­նոթ տա­րա­ծու­թյան
ու ժա­մա­նա­կի մեջ
տեղ եմ փնտ­րում
իմ ե­րա­զած Հայ­րե­նատ­նե­րը
կա­ռու­ցե­լու հա­մար,- գրում է նա։
Արևշա­տի ե­րա­զած Հայ­րե­նատ­նե­րը ամ­րա­կուռ են՝ տոհ­մա­ծա­ռե­րի ար­մատ­նե­րի զո­րու­թյամբ, ո­րոնց վրա էլ հեն­վում են նրանք։ Ար­մատ­նե­րով հո­ղին կառ­չած լի­նե­լու գա­ղա­փա­րը նո­րու­թյուն չէ հա­յոց ինք­նա­պահ­պան­ման ու նրա կերտ­ված­քի հա­մար, նո­րու­թյուն է՝ տոհ­մա­ծառն իր լեզ­վա­կան գո­յա­բա­նու­թյան մեջ ըն­կա­լելն ու դի­տար­կե­լը։ «Հա­յա­խոս տոհ­մա­ծա­ռե­րը» ար­տա­հայ­տու­թյունն ար­դեն բա­ցում է այն միտ­քը, թե ինչ­պես, ում և ինչ մի­ջոց­նե­րով է հա­յոց հո­ղից ար­մատ­նե­րի վերց­րած կեն­սա­կան ա­վի­շը կե­նաց աղ­բյուր դառ­նում, կամ ինչ­պես է ստեղծ­վում ու ամ­րա­նում երկ­րի ու եր­կն­քի կա­պը.
Երկ­նա­յին սի­րո և հա­վա­տի
Սր­տաձև տերևնե­րով
Սո­սա­փում են հա­յոց երկ­րի
Հա­յա­խոս տոհ­մա­ծա­ռե­րը
Եր­կիր մո­լո­րա­կի։
Նրանք եր­կն­քի և երկ­րի
Փո­խա­դարձ­վող կա­պե­րը
Ամ­րապն­դում են ան­մա­հու­թյան
Հա­րա­հոս եր­թի ելևէ­ջում­նե­րով...
Մո­լո­րա­կի բազ­մա­տեսք այ­գում հա­յոց Կե­նաց ծա­ռը վեր է խո­յա­նում իր հայ­րե­նատ­նե­րով, ո­րոնք պետք է մա­քուր ու լու­սա­վոր պա­հել՝ հա­րա­զատ ի­րենց նա­խաս­տեղծ պատ­կե­րին։ Ա­հա այս՝ տոհ­մա­ծա­ռե­րով բա­րե­բան­ված հա­յոց երկ­րի տես­լա­կանն է ամ­փոփ­ված Արևշատ Ա­վա­գյա­նի «Տոհ­մա­ծա­ռե­րի եր­կիր» գր­քում, որ­տեղ զար­դա­նախշ գե­ղեց­կու­թյամբ ա­հա կանգ­նած Կյան­քի ծա­ռը կյան­քը կեն­դա­նի պա­հող երևույթ­նե­րը խոր­հր­դան­շող բառ-պատ­կեր­նե­րով է ճյու­ղա­վոր­ված։ Արևշատ Ա­վա­գյա­նի յու­րա­տե­սակ մո­տե­ցու­մը ազ­գի գո­յու­թյան հիմ­քը կազ­մող բա­ղադ­րիչ­նե­րին մղում է նկա­տե­լու անն­կատ ըն­թա­ցող երևույթ­նե­րը, ո­րոն­ցով պայ­մա­նա­վոր­ված է կյան­քի շար­ժու­մը։ Ի՞նչ բա­ղադ­րու­թյուն ու­նի տոհ­մա­ծա­ռը կան­գուն պա­հող շի­նա­նյու­թը։ Բա­նաս­տեղ­ծը հո­գու աչ­քով, սր­տի ձայ­նով, ար­թուն մտ­քով ու­սում­նա­սի­րում, հե­տա­զո­տում է եր­կիրն ամ­րա­կուռ դարձ­նող տոհ­մա­ծա­ռի շա­ղա­խը՝ իր սիր­տը, իր շն­չա­ռու­թյունն ու ե­րա­զանք­նե­րը ևս մաս առ մաս դնե­լով նրա մեջ։ Մա­սի մեջ ամ­բողջն է դի­տար­կում, և ամ­բող­ջի մեջ՝ մա­սը։ Հո­րի­զո­նից այն կողմ նոր բաց­վող հո­րի­զոն է հայտ­նա­բե­րում։
Ինչ­պե՞ս և ին­չո՞վ է շա­տա­նում քի­չը։ Ա­հա հարց, ո­րի պա­տաս­խա­նը տա­լիս են տա­ռը, բա­ռը, կե­տը, գի­ծը, գույ­նը, պատ­կե­րը, ո­րոնք, թիվ դառ­նա­լով կամ թվայ­նաց­վե­լով, միա­վոր­վում են, բա­ցե­լով ա­վե­լի «աստ­ղա­ծա­վալ, լու­սա­ծա­վալ, մտա­ծա­վալ» հո­րի­զոն­ներ.
Մեկ-մեկ, եր­կու-եր­կու կրկ­նա­պատկ­վում,
ե­ռա­պատկ­վում ու
քա­ռա­պատկ­վում են բո­լոր թվե­րը,
տաս-տաս տաս­նա­պատկ­վում են,
հա­րյու­րա­պա­տիկ ու հա­զա­րա­պա­տիկ
մե­ծա­նում են զրո­յից մինչև
ան­սահ­մա­նու­թյուն.
մինչև բո­լոր թվե­րի, ար­ժեք­նե­րի,
բո­լոր գու­մար­նե­րի ու գու­մա­րե­լի­նե­րի
հնա­րա­վոր ու անհ­նար ե­զերք­նե­րը ձգ­տող
աստ­ղա­ծա­վալ, լու­սա­ծա­վալ, մտա­ծա­վալ
հո­րի­զոն­նե­րը թվաշ­խար­հի։
Հայ­րե­նատ­նե­րի շի­նա­նյու­թը. սա քար ու հող չէ, այլ նյու­թե­ղե­նից շատ տար­բեր մի բան։ Կա­ռույ­ցի հիմ­քում բառ է՝ գույն ու ծա­վալ առ­նող բառ։ Բառ, որ կա­րող է նաև թվին տր­ված լի­նել, դառ­նա­լով ա­նուն-բառ։ Սա­կայն բառն ու թի­վը ո­չինչ են ի­րենք ի­րեն­ցով։ Մինչև նրանք միա­ձայն, միա­բե­րան, ներ­դաշ­նակ չհն­չեն կող­քին ե­ղած մե­կի հետ, այդ­պես էլ կմ­նան ճամ­փեզ­րին ըն­կած, և կյանք չեն ու­նե­նա, էլ ի՞նչ շի­նա­նյութ։ Սա ան­շունչ թվե­րով մարդ­կա­յին գոր­ծո­ղու­թյուն­նե­րը կար­գա­վո­րող թվա­յին տեխ­նո­լո­գիա չէ, սա հո­գե­տեխ­նի­կա է, հայ­րե­նատ­նե­րի հո­գին հաս­կա­նա­լու, հայ­րե­նա­հո­գին ճա­նա­չե­լու և ծա­վա­լե­լու ի­մաստ ու գա­ղա­փար։
Ե­ռա­պատ­կենք մեր ու­ժե­րը
ե­ռա­կի ե­ռան­դով,
հզո­րաց­նենք սուրբ եր­րոր­դու­թյան՝
սի­րո ու հա­վա­տի
ե­ռա­կողմ ու ե­ռա­ձայն խոր­հուր­դը,
ե­րե­քով միա­բան­վենք
մե­կին, եր­կու­սին ու ե­րե­քին միա­ցող
քա­ռյա­կի հետ...
Եվ այս­պես շա­րու­նակ... չորս-չորս պա­տե­րով հայ­րե­նատ­ներ կա­ռու­ցե­լով, ու­ժե­րը հն­գա­պատ­կե­լով, վե­ցա­կան զույ­գե­րով վե­ցա­պատ­կե­լով մեր սե­ղան­նե­րի բա­ժակ­նե­րը, յոթ­նա­պա­տիկ ող­ջույն­ներ հղե­լով յոթ ծո­վե­րից ու յոթ սա­րե­րից այն կողմ ապ­րող մեր ե­րա­զանք­նե­րին, ու­թաձև ան­սահ­մա­նու­թյա­նը ձգ­տե­լով, հաս­նենք միա­նիշ թվե­րի ին­նաձև բար­ձուն­քին, գտ­նենք տաս­նյա­կը, ո­րը գտ­նե­լով ի­րա­կա­նու­թյուն կդարձ­նենք ամ­բող­ջա­ցու­մը՝ բռուն­ցք­ված եր­կու ձեռք ու­նե­նա­լու հա­մար։ Այս­պես են միա­վոր­վում հայ­րե­նա­տան կա­ռույ­ցը կան­գուն պա­հող թվե­րը, այս­պես են լույ­սից ա­վե­լի լույս ա­րա­րում, խա­ղա­ղից ա­վե­լի խա­ղաղն ա­րա­րում, ե­րա­զան­քից տես­լա­կան ա­րա­րում, գույ­նից գու­նա­գեղն ա­րա­րում...
Արևշատ Ա­վա­գյա­նի չա­փա­ծոն հա­յոց ա­ռա­ջըն­թա­ցի մա­սին ու­նե­ցած նրա խոհն ու խոր­հուրդն է։ Ա­ռա­ջըն­թաց, ո­րի սկիզ­բը նա­խա­սահ­ման­ման ո­լորտ­նե­րում է, և ըն­թաց­քը՝ ան­վեր­ջու­թյան հո­լո­վույթ­նե­րում։ Նրա ստեղ­ծա­գոր­ծա­կան աշ­խար­հը հո­գե­գի­տու­թյան, սի­րա­գի­տու­թյան աշ­խարհ է, ոչ թե գաղտ­նա­գի­տու­թյան։ Գնում ես տա­ռի ու բա­ռի նրա բա­ցա­հայ­տում­նե­րի, նրա զար­դա­նախշ, բո­լո­րակ, ճա­ճանչ գծե­րի հետևից ու զար­մա­նում, թե ա­մեն ինչ իր էու­թյամբ որ­քան մա­քուր, պարզ ու շի­տակ է դր­ված մեր ա­ռաջ։ «Տոհ­մա­ծա­ռե­րի եր­կի­րը» ճա­նա­չո­ղու­թյան գիրք է։ Գրողն ա­ռա­ջին պլա­նում է պա­հում ճա­նա­չո­ղու­թյու­նը՝ սկ­սած տա­ռից, մինչև կլոր գունդ, ո­րը դի­տար­կում է նրա տար­բեր կող­մե­րից։ Երբ սի­րո կող­մից է նա­յում, գունդն ամ­բող­ջո­վին սի­րա­գունդ է դառ­նում, երբ հո­գու լույ­սով է նա­յում, գունդն ամ­բող­ջո­վին հո­գե­գունդ է դառ­նում։
Տոհ­մա­ծա­ռե­րի ըն­թեր­ցա­նու­թյան գիրք է Արևշատ Ա­վա­գյա­նի ստեղ­ծա­գոր­ծա­կան էու­թյունն ու նե­րաշ­խար­հը։ Այս­տեղ մտ­քի ու հո­գու միաս­նու­թյան օգ­տա­գործ­մամբ ըն­թեր­ցում ես այն մա­սին, որ, ինչ­պես թիվն իր կող­քի­նով է նոր լիցք ու կյանք առ­նում, տա­ռի հետ էլ նույնն է պա­տա­հում։ Այս­տեղ տա­ռը ոչ թե իր տես­քով է ճա­նա­չե­լի դառ­նում, որն ար­վում է դպ­րո­ցա­հա­սակ դառ­նա­լու հետ, այլ իր ներ­քին հնա­րա­վո­րու­թյուն­նե­րով, որ ճյու­ղա­վոր­վում է, ինչ­պես ար­մատն է ճյու­ղա­վոր­վում, տա­րած­վում հո­ղի մեջ, իր նե­րուժն ա­վե­լի հզո­րաց­նե­լով։ Այդ­պես ա­ճում է տա­ռը, կող­քի­նը կող­քի­նով, կող­քի­նը կող­քի­նի կող­քի­նով... ու կա­ռուց­վում է հա­յա­խոս հա­յա­տու­նը։ Այն, որ խաղ բա­ռը կա­րող է խա­ղաղ դառ­նալ, ու խա­ղա­ղը՝ խա­ղա­ղու­թյուն, մի­թե չի խո­սում հա­յոց խ տա­ռի պան­ծա­լի դե­րա­կա­տա­րու­թյան մա­սին։
Արևշատ Ա­վա­գյա­նը պոե­զիա է բե­րել ճա­նա­չե­լի թվա­ցող ա­մեն ին­չի ար­մա­տա­կան նշա­նա­կու­թյու­նը։ Ըն­թեր­ցո­ղի աչ­քի առջև ա­ճում, ծլար­ձա­կում, նոր կյանք է առ­նում ար­մա­տա­կան ա­մեն ինչ։ Ար­մատ­նե­րից են սկս­վում ճյու­ղա­վո­րում­նե­րը, ո­րոն­ցով էլ կյանք առ­նում, հո­լով­վում է հա­վեր­ժու­թյու­նը։ Դա է բա­նաս­տեղ­ծի «Հա­մոզ­մուն­քը».
Հայրս, ես, զա­վակ­ներս,
Դեռ չա­մուս­նա­ցած թոռ­նե­րիս
Չծն­ված զա­վակ­նե­րը,
Ե­ղել են, կան ու կլի­նեն
Սկիզբ ու վերջ չու­նե­ցող
Ժա­մա­նա­կի ու տա­րա­ծու­թյան,
Հա­վեր­ժա­կան նյու­թի ու հո­գու
Ան­մահ փո­խա­կեր­պում­նե­րի
Հա­րատև հո­լո­վույ­թում...
Հա­յոց հո­գե­տու­նը տա­ռից, գույ­նից, գծից, կե­տից, թվից, զար­դա­պատ­կե­րից բա­ցի հայ մար­դուց, ան­հա­տից կազմ­ված մի կեն­դա­նի օր­գա­նիզմ է, որ­տեղ այդ ա­մենն իր նշա­նա­կա­լից հևքն ու­նի։ Հայ­րե­նա­տու­նը մշա­կույ­թի իր ան­կյու­նից ըն­կա­լող մտա­վո­րա­կա­նը հա­տիկ առ հա­տիկ խո­սում է դրանց մա­սին՝ ճա­նա­չե­լի դարձ­նե­լով ա­մե­նը՝ ի­րենց էու­թյամբ ու հո­գե­բա­ղադ­րու­թյամբ։
Հա­վեր­ժա­կան սի­րո ելևէջ­նե­րի քաղցր գրավ­չու­թյունն ապ­րող ստեղ­ծա­գոր­ծո­ղին քաջ ծա­նոթ են մարդ­կա­յին ա­րար­չա­գործ, բնա­ծին մաք­րու­թյուն­նե­րը։ Հենց դրան­ցով էլ նա գնում է դե­պի մար­դը.
Քո, նրա, մյուս­նե­րի
բնա­ծին էու­թյուն­նե­րի մեջ
տես­նում եմ
զգա­յա­կան թր­թիռ­նե­րը
մաք­րա­մա­քուր սի­րո...
Քո, նրա, մյուս­նե­րի
բնա­ծին զգաց­մունք­նե­րի ծո­ցից
մինչև իմ գիր­կը,
ելևէ­ջում է հա­վա­տը,
որ ձգո­ղա­կան
զո­րեղ նե­րու­ժով
կապ­ված է հա­վեր­ժա­կան սի­րո
հա­րա­հոս շղ­թա­յին...
Հա­վեր­ժու­թյան սրն­գա­հար է բա­նաս­տեղծ Արևշատ Ա­վա­գյա­նը։ Նրա սրն­գի ձայ­նը առ­նող բնու­թյու­նը շա­րու­նակ­վե­լով թևեր է առ­նում, շփ­վում մարդ­կա­յին հո­գու հետ, ճա­նա­պարհ հար­թում նրա ա­ռաջ գնա­լու հա­մար։ Մար­դու և բնու­թյան, ա­րա­րո­ղի ու ա­րար­վա­ծի, ժա­մա­նա­կի ու հա­վեր­ժու­թյան արևշա­տյան ըն­կա­լում­նե­րը գե­ղա­գի­տա­կան հմայք­նե­րով կա­րող են լց­նել դրանք ի­րենց մաք­րու­թյան մեջ ըն­կա­լո­ղին.
Հնձ­ված խո­տը,
բուր­մուն­քը, որ տա­րած­վում է
խամ­րող գույ­նե­րի
մա­հա­մերձ ելևէջ­նե­րում,
ան­կոր­չե­լի առ­կա­յու­թյուն է
ընդ­միշտ...
«Կյան­քը փնտր­տուք­նե­րի աս­պա­րեզ է ո­րո­նող­նե­րիս հա­մար»,- ա­սում է սի­րա­ռատ հո­գի­ներ փնտ­րող բա­նաս­տեղ­ծը։ Նա հո­գե­խույզ և սի­րա­խույզ ստեղ­ծա­գոր­ծող է, էու­թյուն ո­րո­նող տե­սակ, ո­րի աշ­խա­տան­քի ար­դյուն­քում Հայ­րե­նա­տան հա­մար ու­նենք «Տոհ­մա­ծա­ռե­րի եր­կիր» կոչ­վող այս այ­ցե­քար­տը։
Ծա­ռե­րը չեն կա­րող ցան­կա­պատ­վել ու մնալ ա­ռան­ձին-ա­ռան­ձին կամ այ­գի-այ­գի։ Ծա­ռե­րը, ո­րոնց մի­ջով հո­սում է նույն բարձ­րա­վան­դա­կում ապ­րած ու ապ­րող տոհ­մե­րի հի­շո­ղու­թյու­նը, կա­րող են եր­կիր ներ­կա­յաց­նել՝ ի­րա­կա­նու­թյուն դարձ­նե­լով հե­քիաթ­նե­րին հա­տուկ ան­մա­հա­կան այ­գի­նե­րի տես­լա­կա­նը։
Արևշատ Ա­վա­գյա­նը, որ­պես հա­յոց մշա­կույ­թի այ­գու ան­հան­գիստ, պրպ­տուն, ստեղ­ծա­գործ մշակ, փխ­րեց­նում, ցա­նում, բերք է հա­վա­քում ու մա­տու­ցում մեզ, և այդ հրա­շա­լի աշ­խա­տան­քի տա­րեգ­րու­թյու­նը այս գիրքն է՝ «Տոհ­մա­ծա­ռե­րի եր­կի­րը»։
Ֆե­լիքս ԲԱԽ­ՉԻ­ՆՅԱՆ
Դիտվել է՝ 458

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao