Yerevan Perspectives International Music Festival
 

Առա­վել հի­շա­տա­կե­լիք­նե­րից չոր­սը

Առա­վել հի­շա­տա­կե­լիք­նե­րից չոր­սը
13.09.2019 | 01:36

Հան­րու­թյա­նը ներ­կա­յաց­նե­լու ա­ռու­մով Եվ­րո-2020-ի ո­րա­կա­վոր­ման փու­լի վեր­ջին եր­կու հան­դի­պում­նե­րը տար­բեր պատ­ճառ­նե­րով մեր տե­սա­դաշ­տից դուրս մնա­ցին, սա­կայն ե­կեք դրա­նից ող­բեր­գու­թյուն չսար­քենք, մա­նա­վանդ ե­թե ա­ռա­ջի­նում (Ի­տա­լիա­յի ընտ­րա­նու հետ դի­մա­կա­յու­թյուն) ծանր նո­տա­նե­րի պատ­ճա­ռով ա­ռանձ­նա­պես ա­սե­լու բան էլ չու­նեինք, ա­պա երկ­րոր­դում այն­քան շատ էր սա­զը ձեռք­նե­րիս լի­նե­լու (հա­նուն ճշ­մար­տու­թան ա­սենք, որ բոս­նիա­ցի­նե­րի հետ մր­ցակ­ցու­թյու­նում տղա­նե­րը գով­ված լի­նե­լու բո­լոր ար­ժա­նիք­ներն ու­նեին), որ ա­կա­մա­յից մտայ­նու­թյուն էինք ձևա­վո­րե­լու՝ տես­նես մեր հա­վա­քա­կա­նից ա­վե­լի զիլ ֆուտ­բոլ ո՞ր երկ­րի ընտ­րա­նին է խա­ղում։ Կարճ ա­սած՝ ժա­մա­նա­կին ար­ձա­կուրդ գնալ­ներս ա­վե­լի քան տե­ղին ե­ղավ գո­նե օ­բյեկ­տիվ լի­նե­լու թվա­ցյալ պատ­կե­րա­ցու­մը ըն­թեր­ցո­ղի մոտ չկորց­նե­լու ա­ռու­մով ու, սույ­նով պայ­մա­նա­վոր­ված, ա­վե­լի քան պա­հանջ­ված է դառ­նում այն մտ­քի հի­շա­տա­կու­մը, որ լի­նե­լիք բա­նը լի­նե­լու է, չլի­նե­լի­քը չի լի­նե­լու։ Այս նա­խա­խոս­քը, ինչ խոսք, մի փոքր եր­կար ստաց­վեց, բայց ոչ այն­քան, որ վար­սա­վի­րի մոտ ու­ղար­կենք, ուս­տի կարճ «ոս­տյուն­նե­րով» անց­նենք ա­ռա­վել հի­շա­տա­կե­լիք­նե­րին։

Բնա­կա­նա­բար ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նը պի­տի վե­րա­պա­հենք մեր ընտ­րա­նուն։ Սե­փա­կան հար­կի տակ ի­տա­լա­ցի­նե­րին 1։3 հաշ­վով զի­ջե­լը հար­կավ տհաճ էր, բայց և՝ ան­խու­սափ, ե­թե օ­բյեկ­տիվ լի­նենք ու նկա­տի ու­նե­նանք ու­ժե­րի հա­րա­բե­րակ­ցու­թյու­նը։ Այն­պես որ, ի­տա­լա­ցի­նե­րից կրած պար­տու­թյու­նը ող­բեր­գու­թյուն չէր, ու ոզ­նուն էլ պարզ էր, որ մեր գլ­խա­վոր խա­ղը բոս­նիա­ցի­նե­րի հետ էր լի­նե­լու։
Ընդ ո­րում՝ ո­գուց բա­ցի նաև մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կի ա­ռու­մով։
Գու­ցե հարկ ե­ղա­ծից ա­վե­լին է խմ­բա­յի­նից դուրս գա­լու մեր ե­րա­զանք-ցան­կու­թյու­նը, բայց թե որ պար­տու­թյու­նը այն կա­րող էր մա­րել այս գե­ղե­ցիկ ա­շու­նով, չեմ կար­ծում թե ման­րա­մաս­նե­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն ու­նի։
Շատ բան է աս­վել այդ խա­ղի մա­սին, կրկ­նե­լու հարկ չկա, միայն հա­վե­լենք, որ դա մեր ազ­գա­յի­նի տղա­նե­րի կող­մից ֆուտ­բո­լա­սե­րին ար­ված մե­ծա­գույն նվեր էր, ու դրա­նում իր ահ­ռե­լի մաս­նա­բա­ժինն ու­ներ մեր ֆուտ­բո­լի ան­վի­ճե­լի ա­ռա­ջա­տար Հեն­րիխ Մխի­թա­րյա­նը, ով պար­զա­պես խեն­թաց­րեց իր վիր­տուոզ խա­ղով։ Ֆուտ­բո­լա­սե­րը, ե­թե երբևի­ցե մո­ռա­ցու­թյան էլ տա այդ հան­դիպ­ման 4։2 հա­շի­վը, միևնույն է, մնա­լու է այդ հաղ­թա­նա­կի բե­րած բերկ­րան­քի գե­րին՝ մտ­քի մեջ եր­կար ու եր­կար ա­ռաջ ու հետ տա­լով հան­դիպ­ման գրե­թե յու­րա­քան­չյուր դր­վագ ու այդ ա­մեն հե­տուա­ռա­ջի մեջ տես­նե­լով իր հա­մար նո­րա­նոր բա­ներ։
Ինչևէ։ Զիլ էր, և, ու­զե­նաս էլ, չես կա­րող չմ­տա­ծել, թե ֆուտ­բո­լում ինչ­պի­սի խո­շոր դեր է վե­րա­պահ­ված մարզ­չին ու ցա­վով չար­ձա­նագ­րել, թե տա­րի­ներ շա­րու­նակ մե­զա­նում ինչ ա­նաս­նա­կան «հե­ռա­տե­սու­թյուն» է դրսևոր­վել հատ­կա­պես այն­պի­սի մար­զիչ­նե­րի հար­ցում, ո­րոնք հլու կա­մա­կա­տա­րի պատ­րաս­տա­կա­մու­թյամբ ի­րենց ու­նե­ցած (իսկ գու­ցե թե՝ չու­նե­ցած) պրո­ֆե­սիո­նա­լիզ­մը ո­տա­շո­րի պես փռել էին ոմ­նի ա­ռաջ, ինչ է թե խա­նա­կան բար­քե­րի օ­րի­նա­կով այդ ոմ­նին էր վե­րա­պահ­ված գոր­ծու­նեու­թյան այդ ո­լոր­տը։ Թերևս այս­քա­նով էլ սահ­մա­նա­փակ­վենք սույն խնդ­րի հար­ցում, մա­նա­վանդ որ տար­բեր ա­ռիթ­նե­րով մենք հնա­րա­վո­րինս ման­րա­մասն ենք ե­ղել հիմ­նախն­դի­րը ներ­կա­յաց­նե­լու, այն հան­րու­թյան սե­փա­կա­նու­թյու­նը դարձ­նե­լու հար­ցում։
Ինչ­պես որ մեր հա­վա­քա­կա­նի պա­րա­գա­յում Մխի­թա­րյա­նը, այն­պես էլ Պոր­տու­գա­լիա­յի հա­վա­քա­կա­նի հաղ­թա­նա­կի գոր­ծում իր պատ­կա­ռե­լի ներդ­րումն ու­նե­ցավ Քրիշ­տիա­նու Ռո­նալ­դուն՝ հայ­րե­նա­կից­նե­րին օգ­նե­լով լիտ­վա­ցի­նե­րի նկատ­մամբ ա­ռա­վե­լու­թյան հաս­նե­լու 5։1 հաշ­վով ու չորս խա­ղից հե­տո ու­նե­ցած ութ միա­վո­րով (մնա­ցած­նե­րի հա­մե­մատ մեկ հան­դի­պում պա­կաս են անց­կաց­րել) դիր­քա­վոր­վե­լու մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կի երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում։ Դառ­նա­լով չորս գո­լի հե­ղի­նակ՝ նա ոչ միայն գա­հըն­կեց ա­րեց Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյուն­նե­րի ընտ­րա­կան փու­լի շր­ջա­նում իռ­լան­դա­ցի Ռո­բի Քի­նի ռե­կոր­դը՝ 23 գն­դակ, այլև եր­կու­սով թար­մաց­րեց այն՝ զու­գա­հե­ռա­բար հա­վա­քա­կա­նում խփած գո­լե­րի թի­վը հասց­նե­լով 93-ի։ Եվս 16 գոլ, և նա կկրկ­նի Ի­րա­նի հա­վա­քա­կա­նի հար­ձակ­վող Ա­լի Դաեիի հա­մաշ­խար­հա­յին ռե­կոր­դը՝ 109 գոլ։
Նկա­տենք, որ այս 16 թի­վը Ռո­նալ­դուի պա­րա­գա­յում մի ան­գամ էլ է ջրի ե­րես դուրս գա­լիս։ 34-ա­մյա Ռո­նալ­դուն Լիտ­վա­յի ընտ­րա­նու հետ խա­ղում 160-րդ ան­գամ ե­լավ խա­ղա­դաշտ, ու եվ­րո­պա­կան ռե­կոր­դը կրկ­նե­լու հա­մար նրա­նից պա­հանջ­վում է ևս 16 հան­դի­պում, իսկ հա­մաշ­խար­հա­յի­նի հե­ղի­նակ դառ­նա­լու հա­մար այդ 16-ին հարկ կլի­նի հա­վե­լել ևս ու­թը։ Մի­ջան­կյալ նկա­տենք, որ այս հան­ճա­րեղ ֆուտ­բո­լիս­տը կա­րո­ղա­ցել է գրա­վել աշ­խար­հի քա­ռա­սուն երկ­րի ընտ­րա­նու դար­պաս, ինչն ի­րա­պես ֆան­տաս­տիկ ար­դյունք է։
Անգ­լիա-Կո­սո­վո դի­մա­կա­յու­թյու­նում գրանց­վեց ֆուտ­բո­լում սա­կա­վա­դեպ հան­դի­պող հա­շիվ՝ 5։3։ Չորս խա­ղից հե­տո նույն­քան հաղ­թա­նակ, գն­դակ­նե­րի 19։4 հա­րա­բե­րակ­ցու­թյուն՝ անգ­լիա­ցի ֆուտ­բո­լա­սե­րին էլ ինչ է պետք եր­ջա­նիկ լի­նե­լու հա­մար։
Ֆրան­սիան 3։0 հաշ­վով հաղ­թել է Ան­դո­րա­յի ընտ­րա­նուն ու վեց խա­ղից հե­տո 15 միա­վո­րով երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում է՝ գն­դակ­նե­րի հա­րա­բե­րակ­ցու­թյան ցու­ցա­նի­շով զի­ջե­լով թուր­քե­րին։ Սա­կայն ֆրան­սիա­ցի­նե­րի այս հաղ­թա­նա­կը հան­գիստ կա­րե­լի էր և չհի­շա­տա­կել (մր­ցա­կիցն այն քա­շա­յին կա­տե­գո­րիա­յի չէ), ե­թե չլի­ներ հի­շա­տակ­ման ար­ժա­նի մեկ այլ վի­ճա­կագ­րու­թյուն։ Հա­վա­քա­կա­նի կազ­մում երկ­րորդ խաղն ա­նընդ­մեջ Ան­տուան Գրիզ­մա­նը չի ի­րաց­նում տասն­մեկ­մետ­րա­նո­ցը։
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱՆ­ՅԱ­Ն

Դիտվել է՝ 650

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao