Yerevan Perspectives International Music Festival
 

Հեր­թա­կան ռում­բը Է­թե­րի Տուտ­բե­րի­ձեի հեր­թա­կան սան Ա­լեք­սանդ­րա Տրու­սո­վան է

Հեր­թա­կան ռում­բը Է­թե­րի Տուտ­բե­րի­ձեի հեր­թա­կան սան Ա­լեք­սանդ­րա Տրու­սո­վան է
13.09.2019 | 01:39
Ըն­թեր­ցա­սե­րը հար­կավ լա­վա­տե­ղյակ է, որ վեր­ջին տա­րի­նե­րին մեր ներ­կա­յաց­րած նյու­թե­րի մեջ ա­ռանձ­նա­հա­տուկ ու­շադ­րու­թյուն է դարձ­վում գե­ղա­սահ­քին։ Պատ­ճառն ակն­հայտ է, ու այդ ակն­հայ­տու­թյան մեջ մար­զաձևի գե­ղե­ցիկ ու դի­տար­ժան լի­նե­լու կող­քին, այս­պես ա­սած, մեկ այլ հիմ­նա­վո­րում կա՝ Եվ­գե­նյա Մեդ­վեդևա-Բա­բա­սյա­նը։ Մար­զու­հու Մեդ­վեդևա ազ­գան­վա­նը լու­սա­տախ­տակ­նե­րին, ինչ խոսք, չի հի­շա­տակ­վում մեր կող­մից հա­վել­վող Բա­բա­սյա­նը, սա­կայն Ժե­նյա­յի ար­մատ­նե­րի բարձ­րա­ձայ­նու­մը մենք պա­կաս անհ­րա­ժեշտ հան­գա­մանք չենք տես­նում, ո­րով­հետև, թե­կուզ կի­սով չափ, նա մեր գե­նե­տիկ կո­դի կրողն է ու, վաղ թե ուշ, կոդն այդ ի­րեն զգաց­նե­լու է։
Այս ընդ­հան­րա­կան նե­րա­ծա­կա­նից անց­նենք բուն ա­սե­լի­քին։
Սկս­վող մր­ցաշր­ջա­նը հա­մաշ­խար­հա­յին գե­ղա­սահ­քի երևե­լի­նե­րի ու նրանց թվում Եվ­գե­նյա Մեդ­վեդևա­յի հա­մար բա­վա­կա­նին բարդ է լի­նե­լու։ Ա­նընդ­հատ տեխ­նի­կա­կան բար­դա­ցում­նե­րի ճա­նա­պար­հով ըն­թա­ցող այս մար­զաձևը գրե­թե եր­կու-ե­րեք տա­րին մեկ աս­պա­րեզ է հա­նում ծա­գող նոր ա­նուն, ո­րը կա­յու­նո­րեն իր, պատ­կե­րա­վոր ա­սած, վար ու ցանքն է ա­նում պա­տա­նի­նե­րի շր­ջա­նում ու մուտք գոր­ծում մե­ծա­հա­սակ­նե­րի շր­ջան որ­պես նոր զո­րա­վոր ուժ։ Այս ան­գամ հեր­թա­կան ռում­բը Է­թե­րի Տուտ­բե­րի­ձեի հեր­թա­կան սան Ա­լեք­սանդ­րա Տրու­սո­վան է, որն իր տասն­հինգ տա­րե­կա­նում յու­րաց­րել է քա­ռապ­տույտ չորս տար­բեր թռիչք (ընդ ո­րում դրան­ցից մե­կը՝ կաս­կա­դում) ու սպառ­նում է ա­ռա­ջի­կա մր­ցաշր­ջա­նում ոչ մի շանս չթող­նել ո՛չ Եվ­գե­նյա Մեդ­վեդևա­յին, ո՛չ Ա­լի­նա Զա­գի­տո­վա­յին, ո՛չ էլ վեր­ջին եր­կու տա­րում նո­րից մար­զա­կան բարձր ո­րակ­նե­րի վե­րա­դար­ձած Ե­լի­զա­վե­տա Տուխ­տա­միշևա­յին։ Հե­տաքր­քիրն այն է, որ տեխ­նի­կա­կան ո­րակ­նե­րով ան­գամ Ռու­սաս­տա­նի մե­նա­սա­հորդ տղա­մարդ­կանց գե­րա­զան­ցող Տրու­սո­վան ար­դեն իսկ հայ­տա­րա­րել է, որ մտա­դիր է ու­նե­ցած ծրա­գիրն էլ ա­վե­լի բար­դաց­նել՝ նե­րա­ռե­լով ե­ռապ­տույտ ակ­սե­լը։ Զուտ հե­տաք­րք­րու­թյան հա­մար գնանք այս մար­զու­հու թռիչ­քա­յին վար­ժու­թյուն­նե­րի հատ-հատ ներ­կա­յաց­ման ճա­նա­պար­հով՝ վեր­ջում շեշ­տադ­րե­լով մի շատ կարևոր բան։ Եվ այս­պես, ա­զատ ծրագ­րում այս աղջ­նա­կը կա­տա­րում է ե­րեք քա­ռապ­տույտ ցատկ։ Դրան­ցից ա­ռա­ջի­նը լուտցն է՝ ա­մե­նա­թանկ գնա­հատ­վողն ու ա­մե­նա­բար­դը։ Սրան հետևում է քա­ռապ­տույտ տու­լու­պը՝ հա­վե­լած նույ­նա­տիպ ե­ռապ­տույտ ցատ­կով, իսկ այս գեր­բարդ հա­ջոր­դում­նե­րին հետևում է քա­ռապ­տույտ տու­լու­պը, ո­րը նա­խոր­դած­նե­րի ֆո­նին ա­վե­լի շատ դի­տարկ­վում է որ­պես հան­գիստ առ­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն։ Ի­հար­կե, այդ հան­գիստ առ­նե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը Տրու­սո­վա­յի հա­մար է աս­ված, քան­զի այն աշ­խար­հի բազ­մա­թիվ գե­ղա­սա­հորդ­նե­րի հա­մար մնում է ե­րա­զանք­նե­րի կամ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի ի­րա­կա­նաց­ման գա­գաթ­նա­կետ։ Այս­տեղ թերևս հարկ է նշել, որ լուտ­ցի ու տու­լու­պի կող­քին Ա­լեք­սանդ­րան ա­վե­լի վաղ կա­տա­րում էր և քա­ռա­կի սալ­խով (նաև այս վար­ժու­թյան կա­տար­մամբ է հաղ­թել 2018 թ. աշ­խար­հի պա­տա­նե­կան ա­ռաջ­նու­թյու­նում), սա­կայն հե­տո դա­դա­րել է վար­ժու­թյու­նը կա­տա­րե­լուց՝ կոնկ­րե­տա­նա­լով մյուս թռիչք­նե­րի վրա։ Տե­սագ­րու­թյուն­նե­րից պարզ երևում է, որ Տրու­սո­վան կա­տա­րում է նաև քա­ռա­կի ֆլիպ։ Ա­սել է թե՝ հան­դի­սա­տե­սը այս մար­զու­հու տեխ­նի­կա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի սահ­մա­նը դեռևս ամ­բող­ջա­պես չի տե­սել և նույ­նիսկ չի էլ պատ­կե­րաց­նում։ Ա­հա թե ինչ հզո­րու­թյամբ մար­զիկ է մուտք գոր­ծում մե­ծա­հա­սակ­նե­րի մր­ցաշ­խարհ, ու ա­ռա­ջի­կա օ­լիմ­պիա­կան խա­ղե­րին ով կա­րող է ստեղ­ծել ե­ղա­նակ։
Ա­ռանց ման­րա­մաս­նե­րի մեջ խո­րա­նա­լու նկա­տենք, որ մար­զու­հու ծրագ­րում, այ­նուա­մե­նայ­նիվ, կա մի գեր­բարդ ցատ­կի վա­կուում կամ չկա­տա­րում։ Խոս­քը վե­րա­բե­րում է ե­ռապ­տույտ ակ­սե­լին, ցատկ, ո­րը գեր­բարդ վար­ժու­թյուն­նե­րից միակն է, որ թույ­լատր­վում է կա­տա­րել կարճ ծրագ­րում։ Այս ցատ­կին չտի­րա­պե­տե­լը շանս է նրա մր­ցա­կից­նե­րի հա­մար։
Ամ­փո­փենք. հաշ­վի առ­նե­լով Տրու­սո­վա­յի տեխ­նի­կա­կան ծրագ­րում առ­կա գեր­բարդ վար­ժու­թյուն­նե­րի առ­կա­յու­թյու­նը՝ նրան մր­ցա­կից չեն կա­րող լի­նել ո՛չ Շչեր­բա­կո­վան՝ զի­նա­նո­ցում ու­նե­ցած քա­ռապ­տույտ լուտ­ցով, ո՛չ Տուխ­տա­միշևան՝ իր ե­րեք ե­ռապ­տույտ ակ­սել­նե­րով։ Օ­լիմ­պիա­կան չեմ­պիոն Ա­լի­նա Զա­գի­տո­վա­յի մա­սին այս պա­րա­գա­յում խո­սելն ար­դեն իսկ ա­վե­լորդ է, քա­նի որ նա իր զի­նա­նո­ցում չու­նի և ոչ մի քա­ռապ­տույտ ցատկ, իսկ ա­մե­նա­թանկ գնա­հատ­վող ցատ­կերն ար­դեն քա­նի տա­րի մնում են ե­ռապ­տույտ լուտ­ցը ե­ռապ­տույտ ռիտ­բեր­գե­րի հետ կաս­կա­դում (նկա­տենք, որ նման կաս­կադ Տրու­սո­վան ա­նում է թե՛ կարճ, թե՛ ա­զատ ծրագ­րում)։ Այս­տեղ մեջ­տեղ է գա­լիս հետևյալ կարևո­րու­թյան հար­ցը. ե­թե նույ­նիսկ Շչեր­բա­կո­վան, Տուխ­տա­միշևան ու Զա­գի­տո­վան տեխ­նի­կա­կան ա­ռու­մով ո­չինչ չեն կա­րո­ղա­նում հա­կադ­րել Տրու­սո­վա­յին, ա­պա ինչ ա­սել մյուս ռուս մար­զիկ­նե­րի մա­սին, ով­քեր չեն տի­րա­պե­տում նման բար­դա­գույն ցատ­կե­րի։ Ցա­վոք, այդ մար­զիկ­նե­րի թվում է և մեր Եվ­գե­նյա Մեդ­վեդևան։ Ի դեպ, նման վի­ճա­կում կհայ­տն­վեն նաև օ­տա­րերկ­րյա մար­զու­հի­նե­րը՝ բա­ցա­ռու­թյամբ ճա­պո­նու­հի Ռի­կի Կի­հի­րա­յի, ո­րը տի­րա­պե­տում է ե­ռապ­տույտ ակ­սե­լին ու մար­զում­նե­րի ժա­մա­նակ ա­նում է քա­ռապ­տույտ ցատ­կեր։ Սա­կայն ճա­պո­նու­հու պրոբ­լեմն այն է, որ մր­ցում­նե­րի ժա­մա­նակ չի կա­րո­ղա­նում անվ­րեպ հան­դես գալ։
Տեխ­նի­կա­կան բարդ վար­ժու­թյուն­նե­րը բնա­կա­նա­բար բե­րում են մեծ միա­վոր­ներ։ Հա­սա­րակ բան՝ Տրու­սո­վան ե­րեք ցատ­կով կա­րող է վաս­տա­կել ա­վե­լի շատ միա­վոր, քան Զա­գի­տո­վան ու Մեդ­վեդևան կա­րող են վաս­տա­կել ծրագ­րի ամ­բողջ կե­սում։ Սա ար­դեն իսկ հս­կա ա­ռա­վե­լու­թյուն է։ Ճիշտ է՝ բա­ղադ­րիչ­նե­րի հա­մար (ար­տիս­տիզմ, վար­ժու­թյու­նից վար­ժու­թյուն ան­ցում­ներ, կեր­պա­վո­րում և այլն) Տրու­սո­վա­յի միա­վոր­ներն ա­վե­լի քիչ են լի­նե­լու նույն Զա­գի­տո­վա­յի ու Մեդ­վեդևա­յի ստա­նա­լի­քից, սա­կայն տեխ­նի­կան դառ­նա­լու է վճ­ռո­րոշ։
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱՆ­ՅԱ­Ն
Դիտվել է՝ 472

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao