«Եթե Պուտինը հաղթի ՈՒկրաինայում, դա վտանգավոր կլինի Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների համար, ուստի ՆԱՏՕ-ի դաշնակիցների, ինչպես նաև Ադրբեջանի և աշխարհի շատ այլ երկրների շահերից է բխում Պուտինի հաղթանակից խուսափելը։ Ես ողջունում եմ այն աջակցությունը, որն Ադրբեջանը ցուցաբերել է ՈՒկրաինային։ Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների ներդրումը»,- ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։               
 

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահին հարցաքննել են

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահին հարցաքննել են
13.09.2019 | 12:15

Ֆրանսիայի ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանին երեկ հարցաքննել են կոռուպցիայի գործով հետաքննության շրջանակներում: Նախագահ Էմանյուել Մակրոնն ասել է, որ չնայած այդ հանգամանքին՝ ինքը վստահում է Ֆերանին:
«Նախ Ռիշար Ֆերանը ֆորմալ հետաքննության մեջ է ներգրավված, ուստի, մինչև հակառակը չապացուցվի՝ նա անմեղ է: Սա շատ կարևոր է գիտակցել, որովհետև խոսքերն ունեն մեծ նշանակություն, երբ խոսում են հետաքննության մասին, մարդիկ կարող են ենթադրել, որ անձի մեղքն արդեն ապացուցված է, ուրեմն նրան կարելի է մեղադրել եթե ոչ դատարանում, ապա առնվազն բարոյապես», - ասել է կառավարության խոսնակ Սիբետ Նդիայեն: Ռիշար Ֆերանին հարցաքննել են Լիլում, գործի բնույթի մասին մանրամասներ չեն հաղորդվել:

Դիտվել է՝ 435

Մեկնաբանություններ

19.03.2024