Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Պուտինը Սոչիում ընդունել է Նետանյահուին

Պուտինը Սոչիում ընդունել է Նետանյահուին
13.09.2019 | 12:15

Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն երեկ Սոչիում բանակցություններ է վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սիրիայում անվտանգության հարցերի համակարգման վերաբերյալ, որոնց արդյունքում հայտարարել է, որ Իսրայելը պետք է Իրանի դեմ գործելու ազատություն ունենա։ Իսրայելը բազմաթիվ հարվածներ է հասցրել Սիրիայում գործող իրանական տարբեր ստորաբաժանումների՝ նպատակ ունենալով կանխել Իրանի մշտական ռազմական ներկայությունը: Թե Ռուսաստանը, թե Իրանը և թե Իրանի աջակցությունը վայելող լիբանանյան «Հըզբոլա» խմբավորումը Սիրիայի նախագահի աջակիցներն են քաղաքացիական պատերազմում։ Նետանյահուն ասել է, որ անվտանգության հարցերի համակարգումը Իսրայելի և Ռուսաստանի միջև միշտ էլ կարևոր է եղել, սակայն այժմ առավել հրատապ է, քանի որ անցած ամիս հաճախացել են Իրանի փորձերը՝ Իսրայելին Սիրիայի տարածքից հարվածներ հասցնելու։
Բանակցություններից հետո ՌԴ ԱԳնախարարը հայտարարել է, որ կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։

Դիտվել է՝ 493

Մեկնաբանություններ