Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ավետիք Չալաբյան. Եթե Բանկային գաղտնիքի մասին օրենքն ընդունվի, բազմաթիվ մարդկիկ Հայաստանի բանկերից հնարավորինս հեռու կգործեն

Ավետիք Չալաբյան. Եթե Բանկային գաղտնիքի մասին օրենքն ընդունվի, բազմաթիվ մարդկիկ Հայաստանի բանկերից հնարավորինս հեռու կգործեն
13.09.2019 | 12:19

Բանկային գաղտնիքի մասին օրենքի ընդունումը մեր բանկային համակարգի համար մեծ վտանգներ է կրում, Facebook-յան իր էջում գրել է Ավետիք Չալաբյանը։
«Սեպտեմբերի 12-ին Կառավարությունը, անսովոր բուռն քննարկումից հետո, ընդունեց ՀՀ Բանկային գաղտնիքի մասին օրենքում և ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում առանցքային փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ։ Գործող օրենսդրությամբ, բանկային գաղտնիքը դատարանի որոշմամբ կարող է խախտվել միայն քրեական գործով որպես մեղադրյալ կամ կասկածյալ ներգրավված անձանց նկատմամբ, և դա տարածված միջազգային պրակտիկա է։ Առաջարկվող փոփոխությամբ, բանկային գաղտնիքը դատարանի որոշմամբ կարող է խախտվել արդեն ցանկացած անձի նկատմամբ, որը, քննչական մարմինների ենթադրությամբ, կարող է ընդհանրապես որևէ կերպ առնչվել գործին, դրանք կարող են լինել տասնյակ մարդիկ, որոնց վերաբերյալ քննիչը «հիմնավոր» կասկած ունի։
Թեև առաջին հայացքից թվում է, որ սա այդքան մեծ հարց չէ, իրականում այսպիսի օրենքի ընդունումը մեր բանկային համակարգի համար մեծ վտանգներ է կրում։ Ամբողջ աշխարհում մարդիկ իրենց միջոցները պահում են բանկերում, այն ենթադրությամբ, որ դրա վերաբերյալ գոյություն ունի խիստ գաղտնիություն, քանի որ այլապես իրենք կարող են դառնալ կազմակերված հանցագործության, շորթողների, դեղին մամուլի, և նաև ավտորիտար պետություններում՝ ուժային մարմինների թիրախ։ Մեր դեպքում, երբ երկրում արդեն «վհուկների որս» է սկսվում, սա կարող է ուղղակի գործիք դառնալ ուժային մարմինների ձեռքում՝ կամայական «անցանկալի» մարդկանց նկատմամբ ճնշումներ գործադրելու համար։
Այժմ, եթե այս օրենքը Հայաստանում ընդունվի, ոչ միայն բազմաթիվ օրինապահ մարդկանց գործող օրենքով երաշխավորված իրավունքներն են խախտվելու, երբ կամայական կերպով պետությանը հասու կդառնա նրանց բանկային գաղտնիքը, այլև սա ստիպելու է բազմաթիվ մարդկանց Հայաստանի բանկերից հնարավորինս հեռու գործել և այլևս այդ բանկերում ներդրումներ չանել: Իր ողջ թերություններով հանդերձ, մեր բանկերը երկրում գործող առավել զարգացած համակարգերից մեկն են՝ նրանք համատեղ ապահովում են ֆինանսական կայունություն, բավական մեծ թվով բարձր վարձատրվող աշխատատեղեր, տարեց տարի նրանցում կուտակված ավանդային միջոցները (ներառյալ արտերկրից) աճում են, իսկ այդ միջոցների արժեքը տնտեսավարողների համար արդյունքում նվազում։


Հիմա այս ամենը դրվում է վտանգի տակ՝ եթե մարդիկ և ընկերությունները, զգուշանալով ուժային մարմինների կամայականությունից, սկսեն իրենց միջոցները հայկական բանկերից դուրս բերել, տեղափոխել այլ երկրներ (իսկ դա այսօր շատ հեշտ է արվում), կամ կանխիկացնել, այս ամենը կարող է ի չիք դառնալ։ Այդ դեպքում մեր բանկային համակարգի զարգացումը կարող է հետ ընկնել տասնյակ տարիներով, իսկ մեզնից յուրաքանչյուր կզգա իր վրա դրա հետևանքները՝ ավելի թանկ վարկերի, դրամի անկայունության, ավանդների կորստի, և այլ, այս պահին դեռ չերևացող բացասական հետևանքների տեսքով։
Երեկ Կառավարությունում այս հարցի շուրջ անսովոր թեժ քննարկում գնաց, և գործից հասկացող մարդիկ մի քանի անգամ նշեցին այս օրենսդրական փոփոխության վտանգները։ Չնայած դրան, վարչապետ Փաշինյանը, իրեն հատուկ կամայական ոճի մեջ, «շրջանցեց» բոլոր փաստարկները, և ընդունել տվեց օրենքի նախագիծը, որը հիմա ներկայացվելու է Ազգային ժողովի քննարկմանը։ Հայաստանում օր օրի բարդացող ներքին իրավիճակում, սա դառնալու է հակասությունների և լարման ևս մեկ անիմաստ աղբյուր։ Մնում է հուսալ, որ կամ Ազգային ժողովը կհրաժարվի այս նախագծի ընդունումից, կամ էլ Կառավարությունը հետ կկանչի, այլապես արդեն հաջորդ իշխանություններն են ստիպված լինելու չեղարկել այս օրենքը նրանից հետո, երբ իր սև գործը կանի, և անշրջելի վնասներ կհասցնի մեր ֆինանսական համակարգին, ու արդյունքում մեզնից յուրաքանչյուրին»,-գրել է Չալաբյանը:

Դիտվել է՝ 548

Մեկնաբանություններ