Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ԱԺ-ն ընդունեց խմբակցություններին ՏՄՊՊՀ և ՀԾԿՀ անդամի թեկնածու առաջադրելու իրավունք տվող օրինագիծը

ԱԺ-ն ընդունեց խմբակցություններին ՏՄՊՊՀ և ՀԾԿՀ անդամի թեկնածու առաջադրելու իրավունք տվող օրինագիծը
13.09.2019 | 12:23

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը հերթականորեն վերապահել կառավարությանը՝ վարչապետի փոխարեն, ապա՝ ԱԺ-ի կառավարող, հետո՝ ընդդիմադիր խմբակցություններին:


«ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց ԱԺ սեպտեմբերի 13-ի նիստում՝ կողմ քվեարկեց 104 պատգամավոր, դեմ՝ 1-ը:

Դիտվել է՝ 557

Մեկնաբանություններ