Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Լավրովը հայտարարել է Սիրիայում պատերազմի ավարտի մասին

Լավրովը հայտարարել է Սիրիայում պատերազմի ավարտի մասին
13.09.2019 | 12:24

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայում պատերազմն «իսկապես ավարտվել է»: «Труд»- ին հարցազրույցում նա ասել է. «Երկիրը հետզհետե վերադառնում է բնականոն, խաղաղ կյանքի: Լարվածության առանձին օջախներ մնում են միայն այն տարածքներում, որոնք չեն վերահսկվում Սիրիայի կառավարական ուժերի կողմից, ինչպիսիք են՝ Իդլիբը և Եփրատի արևելյան ափը»,- Ըստ նրա՝ այդ պայմաններում առաջնահերթ է Սիրիային մարդասիրական օգնություն ցուցաբերելու և «ճգնաժամը քաղաքական ճանապարհով լուծելու խնդիրը` հասնելու հուսալի և երկարաժամկետ կայունության՝ ինչպես Սիրիայում, այնպես էլ Մերձավոր Արևելքի ողջ տարածաշրջանում»:

Դիտվել է՝ 571

Մեկնաբանություններ