«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Գագիկ Մակարյան. Բանկային գաղտնիքի վերաբերյալ կառավարության որոշումը կարող է նեղացնել ներդրողներին, վախեցնել քաղաքացիներին, ազդել ավանդների վրա և շատացնել գողությունները

Գագիկ Մակարյան. Բանկային գաղտնիքի վերաբերյալ կառավարության որոշումը կարող է նեղացնել ներդրողներին, վախեցնել քաղաքացիներին, ազդել ավանդների վրա և շատացնել գողությունները
13.09.2019 | 12:25

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը գտնում է, որ Կառավարության ընդունած «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը կարող է այնպիսի ազդեցություն ունենալ, որ անուղղակի հարված լինի տնտեսությանը: Tert.am-ի հետ զրույցում նա նշել է, որ թեև նախագծի նպատակը որոշակի թաքնվող երևույթները բացահայտելն է, և ստվերի դեմ պայքարը կարևոր է, սակայն պետք է զգույշ վերաբերվել այս հարցին: Կարող է այնպես ստացվել, որ եթե ինչ-որ մեկի անունով բավականին գումար լինի, պետությունը կհետաքրքրվի, թե որտեղից է այդ մարդու մոտ առաջացել դա: «Պետությունը ստվերի դեմ պայքարի իր ներքին մեխանիզմներն է ուզում դնել, բայց դրան հակադրվում է հարցի մյուս կողմը, թե սովորական քաղաքացին կցանկանա քիչ թե շատ զգալի գումար ունենալ հաշվեհամարում, քանի որ կսկսի անհանգստանալ, թե ինչ թվից հետո են սկսելու հետաքրքրվել:


Այսինքն` եթե պետությունը շեմը չի սահմանում, այլ ուղղակի ասում է, որ եթե կարիք կա կասկածյալի անձի հետ փոխկապակցված անձանց հաշիվները ուսումնասիրել, գումարի մեծությունը չի դառնում որոշիչը»,-ասաց նա և նշեց, որ այս նախագիծը կարող է սովորական քաղաքացուն էլ վախեցնել: «Երկրորդ խնդիրն այն է, որ այս նախագիծը բնականաբար ավանդների վրա կարող է ազդել, քանի որ մարդիկ ավանդները կարող են զգալիորեն հետ քաշել: Բանկերը որոշակի գաղտնիության վստահության պահը կորցնում են, որը բանկային համակարգին կարող է օգտակար չլինել»,-ասաց նա և նշեց, որ պետք է այս առումով նայել միջազգային փորձը:


«Այս ինֆորմացիան լսելուց հետո այն մարդիկ, ովքեր թույլ են տվել ինչ-որ մարդկանց փողերն իրենց անունով դրվեն, նրանք կհայտնվեն խուճապի մեջ և կփորձեն շառից հեռու լինել: Այստեղ կա չորրորդ վտանգը, որ գողությունները կարող են ուժեղանալ, քանի որ եթե գողերը իմանում են, որ մարդիկ փողերը տանն են պահելու, ոչ թե բանկերում, քանի որ այդ օրենքի հետևանքով անպայման ինչ-որ մարդիկ մտածելու են իրենց եկամուտները տանը պահել, գողերը կարող են թիրախավորել, և դա ևս ռիսկ է»,-ասաց նա:


Ըստ Գագիկ Մակարյանի` հինգերորդ վտանգն է, որ դա կարող է ներդրողներին վախեցնել: Նա կարևորեց, որ ներդրողը, եթե տվյալ պետությունում իր հասանելիք հարկերը մուծում է, դրանից հետո նա պետք է կարողանա իր գումարները փոխանցել իր ուզած հաշվի վրա: «Այստեղ կարող է կասկած առաջանալ, թե այդ եվրոները կապ ունեն ինչ-որ մարդկանց հետ, ինչը կառաջացնի խճճված իրավիճակ, որը վերահսկելը դժվար կլինի: Դա կարող է ներդրումներին նեղացնել: Հաջորդ ռիսկն այն է, որ այս նախագիծը որոշակի արտահոսքի չբերի, ենթադրվում է, որ արտահոսք կա, և հիմա էլ եթե բանկերից հանվեն գումարներ, արտահոսքն առավել կլինի: Վերջին հաշվով կարող է տուժել սովորական քաղաքացին միջին ապրուստով, որը ավանդը դնում է բանկով: Այն մարդիկ, ովքեր մեծ գումարների են տիրապետում, արդեն շատ հարցեր կարգավորել են կամ գիտեն դրա կարգավորման ձևերը»,-ասաց նա:

Դիտվել է՝ 597

Մեկնաբանություններ