Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

100 գաղափար Հայաստանի համար

100 գաղափար Հայաստանի համար
13.09.2019 | 15:26

Արդեն 4-րդ տարին անընդմեջ ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարությունը անցկացնում է «100 գաղափար Հայաստանի համար» երիտասարդական նորարարական մրցույթը:
Ծրագրի նպատակը մեկն է. մեր երիտասարդների ներուժը մեծագույն ռեսուրս է, որ պետք է օգտագործվի և ծառայի ՀՀ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն ու ՀՀ զարգացմանն ընդհանրապես: Ապացուցված փաստ է, որ նմանատիպ մրցույթները մեծ հաջողություն են ունենում և հաճախ այն եզակի հնարավորությունն են լինում հնարամիտ երիտասարդների համար կոորդինացնելու իրենց ուժերը:


Այսօր մեր աչքի առաջ ունենք բազմաթիվ օրինակներ՝ հանձինս նախորդ տարիների մասնակիցների, ովքեր մրցույթին մասնակցելուց հետո ֆինանսավորվել են տարբեր հովանավորների կողմից և կյանքի կոչել իրենց գաղափարները, հիմնել իրենց երազած բիզնեսներն ու նույնիսկ ստեղծել նոր աշխատատեղեր:
Նախորդ տարիների հաջողված փորձը հաշվի առնելով է, որ այս տարի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը դարձել է ավելի մասշտաբային, ընդլայնվել է հայտերի ընդունման ժամկետը, ինչը հնարավորություն է տալիս երիտասարդներին առավել մանրամասն մշակելու ու առավել հաջող ձևով ներկայացնելու իրենց գիտատեխնիկական մշակումներն ու գաղափարները:


Այս տարի մասնակիցները կարող են փորձել իրենց ուժերը հետևյալ հինգ բնագավառներում՝ քիմիական գիտություններ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, մանկավարժական գիտություններ, ճարտարապետություն, սոցիոլոգիական գիտություններ:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:
Եվ ուրեմն՝ ՀՀ կամ սփյուռքի երիտասարդ քաղաքացի՞ ես, ունես հետաքրքիր գաղափարներ ու նորարարական նախագծեր և չունես դրանք ռեալիզացնելու հնարավորությո՞ւն, ուրեմն բաց մի թող այս հրաշալի հնարավորությունը, լրացրու հայտը և մասնակցիր մրցույթին, արի՛ միասին զարգացնենք մեր երկիրը:
Անցիր հղումով՝ մանրամասներին ծանոթանալու և դիմումի հայտաձևը ներբեռնելու համար:

Դիտվել է՝ 1088

Մեկնաբանություններ