Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իսրայելի Ավիացիոն արդյունաբերական ընկերությունը Ադրբեջանում ներկայացուցչություն է բացել

Իսրայելի Ավիացիոն արդյունաբերական ընկերությունը Ադրբեջանում ներկայացուցչություն է բացել
13.09.2019 | 21:31

Իսրայելի Ավիացիոն արդյունաբերական ընկերությունը Ադրբեջանում ներկայացուցչություն է բացել՝ հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի հարկային նախարարությունը: Բաքուն այդ ընկերությունից ձեռք էր բերել Harop անօդաչու թռչող սարքեր և այլ սարքավորումներ: Harop-ը ինքնակառավարվող ռումբ-ինքնաթիռ է, որը նախատեսված է վերացնելու թշնամու հակաօդային պաշտպանությունը առաջին գծում: 2017-ին Իսրայելի անօդաչու թռչող սարքեր արտադրող Aeronautics Defense Systems ընկերությունը, սկանդալի կենտրոնում էր հայտնվել, երբ մամուլը պարզել էր, որ ընկերության աշխատակիցները Ադրբեջան այցի ընթացքում Orbiter 1K հարվածային անօդաչու սարքերի կարողությունները ադրբեջանական կողմին ցուցադրել էին հայկական դիրքերի դեմ հարվածի միջոցով:

Դիտվել է՝ 553

Մեկնաբանություններ