Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության Նախաձեռնող մարմնի անդամները հանդիպել են Ստամբուլի քաղաքապետին

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության Նախաձեռնող մարմնի անդամները հանդիպել են Ստամբուլի քաղաքապետին
13.09.2019 | 21:31

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը պատրիարքական ընտրությունների նախապատրաստական գործընթացը համակարգող Նախաձեռնող մարմնի մի քանի անդամների հետ այցելել է Ստամբուլի քաղաքապետարան: Համայնքի ներկայացուցիչներին ընդունել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն: Կողմերն արդյունավետ քննարկում են ունեցել, եպիսկոպոսը քաղաքապետին շնորհավորել է նոր պաշտոնում ընտրվելու առիթով և երախտագիտություն հայտնել հյուրընկալ ընդունելության համար: Իմամօղլուն հաջողություն է մաղթել սրբազանին ու նշել, որ ուրախ է այս այցելության համար: Քաղաքապետը նաև ընդգծել է, որ իր քաղաքականության մեջ առաջնորդվում է հավասարության սկզբունքով: Նախաձեռնող մարմինն առաջարկում է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության օր նշանակել դեկտեմբերի 11-ը:

Դիտվել է՝ 478

Մեկնաբանություններ