Yerevan Perspectives International Music Festival
 

Թուրքիան սեփական վարկանշային գործակալությունն է ստեղծում` աշխարհի խոշորագույն գործակալությունների «անարդար» գնահատականներից հետո

Թուրքիան սեփական վարկանշային գործակալությունն է ստեղծում` աշխարհի խոշորագույն գործակալությունների «անարդար» գնահատականներից հետո
13.09.2019 | 21:38

Թուրքիան սեփական վարկանշային գործակալությունն է ստեղծում` աշխարհի խոշորագույն գործակալությունների՝ Moody's Investor Service-ի, Fitch Ratings-ի և S&P Global Ratings-ի «անարդար» գնահատականների վերաբերյալ տարիներ շարունակ ունեցած դժգոհությունից հետո, գրում է bloomberg.com-ը: Ըստ bloomberg.com-ի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս մեղադրել է միջազգային ներդրումային վարկանիշներ չափող կազմակերպություններին քաղաքական դիրքորոշում ունենալու համար: Ըստ հոդվածի՝ այս հանգամանքով պայմանավորված՝ այդ երկրում պատրաստվում են ստեղծել սեփական վարկանշային կազմակերպությունը:


Թուրքիայի մի շարք բանկեր, Ստամբուլի ֆոնդային բորսան և ֆինանսական արդյունաբերության կազմակերպությունները բանակցություններ են վարում մոտավորապես 13 միլիոն դոլարով գնելու Japan Credit Rating վարկանշային գործակալության՝ Թուրքիայում գործող մասնաճյուղի 80% բաժնեմասը և դրա հիման վրա ստեղծելու սեփական վարկանշային կազմակերպությունը:
Bloomberg-ը փորձել է մեկնաբանություններ ստանալ Japan Credit Rating գործակալությունից, Թուրքիայի գանձապետարանից և Ստամբուլի բորսայից, սակայն մեկնաբանություններ չեն ստացվել: Երեկ Թուրքիայի գանձարանի և ֆինանսների նախարարությանը կից ստեղծվել է Պարտքի վարչություն, որը նախատեսված է ներքին և արտաքին պարտքի կառավարման համար: Այս քայլերը ճգնաժամում հայտնված թուրքական տնտեսությունն այդ ճգնաժամից դուրս հանելու փորձեր են, սակայն թուրքական լիրան շարունակում է արժեզրկված մնալ:

Դիտվել է՝ 459

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao