Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Էրդողանը 2023թ. ընտրություններում անհնար է, որ ընտրվի

Էրդողանը 2023թ. ընտրություններում անհնար է, որ ընտրվի
13.09.2019 | 21:39

Թուրքական ազգայնականության աշխարհիկ թևը ներկայացնող «Լավ» կուսակցության կին առաջնորդ Մերալ Աքշեները, անդրադառնալով Թուրքիայում ներքաղական զարգացումներին և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության վարկանիշին, հայտարարել է, որ անհնար է, որ 2023-ի ընտրություններում կրկին ընտրվի Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «2023-ի ընտրություններում անհնար է, որ Էրդողանն ընտրվի: Գիտեմ, որ ինքն էլ է դա տեսնում»,- ասել է նա: «Եվրասիա» հանրային ուսումնասիրությունների կենտրոնի հրապարակած՝ սեպտեմբերի 1-7-ի հարցման տվյալներով՝ Էրդողանին աջակցողների թիվը նվազել է, և նրան աջակցում է հարցվածների ոչ ավելի, քան 40%-ը: MetroPOLL սոցիոլոգիական ընկերության հարցումերի տվյալների՝ նախորդ օգոստոսին Էրդողանի գործունեությանն աջակցել է հարցվածների 44%-ը, և Էրդողանը 1 տարում կորցրել է իր աջակիցների մոտ 10%-ի վստահությունը:

Դիտվել է՝ 644

Մեկնաբանություններ