Yerevan Perspectives International Music Festival
 

Դիտորդի կարգավիճակի հավակնող երկիրը պետք է դիվանագիտական հարաբերություններ ունենա ՀԱՊԿ բոլոր անդամների հետ

Դիտորդի կարգավիճակի հավակնող երկիրը պետք է դիվանագիտական հարաբերություններ ունենա ՀԱՊԿ բոլոր անդամների հետ
13.09.2019 | 21:40

ՀԱՊԿ -ում դիտորդի կամ գործընկեր երկրի կարգավիճակի հավակնող պետությունը պետք է ունենա դիվանագիտական հարաբերություններ ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովի հայտարարությանը, թե Ռուսաստանը դեմ չէ Ադրբեջանին կարգավիճակ տրամադրելուն: ԱԳՆ մամուլի խոսնակի խոսքով` նախարարությունը տեսել է այդ մեկնաբանությունը դիտորդի ու գործընկեր երկրի կարգավիճակի հետ կապված և կարող է ասել, որ կա ՀԱՊԿ կանոնադրություն, որտեղ հստակ ամրագրված են չափանիշները, որոնք պետք են և դիտորդին և գործընկերոջը: «Մասնավորապես, դիտորդի կարգավիճակի հավակնող պետությունը պետք է ունենա դիվանագիտական հարաբերություններ ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ: Ավելին, դիտորդի կարգավիճակի հավակնող պետությունը պետք է աջակցի միջազգային վեճերի և հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը: Իսկ ինչ վերաբերում է գործընկերոջ կարգավիճակին, ինչպես դիտորդի կարգավիճակի պարագայում, նա նույնպես պետք է ունենա դիվանագիտական հարաբերություններ ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ, չունենա հակամարտություններ այլ պետությունների կամ պետության հետ և չունենա տարածքային վեճեր հարևանների հետ»,- ընդգծել է Նաղդալյանը:


ԱԳՆ մամուլի խոսնակը շեշտել է, որ կա կանոնադրություն, կան հստակ ամրագրված դրույթներ և կա ՀԱՊԿ սկզբունքը, որ որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա, ուստի առանց Հայաստանի համաձայնության ցանկացած մեկնաբանություն, կարծիք և դիրքորոշում կմնա միայն որպես այդպիսին:

Դիտվել է՝ 464

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao