Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Մարությանի սխալի համար քաղաքացի՞ն պիտի վճարի

Մարությանի սխալի համար քաղաքացի՞ն պիտի վճարի
14.09.2019 | 17:22

Այսօր մամուլը գրել էր, որ Հայկ Մարությանի` Երեւանի քաղաքապետ դառնալուց երկու ամիս անց քաղաքապետարանը քանդեց Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի N 1/3 հասցեում գտնվող «Անի-97» ընկերության սեփականություն շինությունը: Պատճառն այն էր, որ կառույցը շինթույլտվություն չէր ունեցել: Ընկերությունը դիմել է դատարան և շահել դատը, փոխհատուցման չափը կարող է գերազանցել 100 միլիոն դրամը։

Այս քաղաքի համար դեռ մի օգուտ չբերած քաղաքապետը հիմա էլ մայրաքաղաքի բնակիչների հաշվին պետք է սրբագրի իր սխալները։ Ինչու պետք է քաղաքի բյուջեից փոխհատուցում լինի, եթե ապաշնորհ ղեկավարը չմտածված որոշումներ է ընդունել։
Տպավորությունն այնպիսին է, թե այսօրվա իշխանությունը նախ ամբոխի քիմքին հաճո որոշումներ է կայացնում, հետո իրավական մեծ խնդիրների առաջ կանգնում։ Քանդելով կառավարումը սկսած Հայկ Մարությանը, որ քաղաքի բնակչության խնդիրներից մեկն անգամ չի լուծել, հիմա էլ այդ քաղաքացու հարկերից գոյացած բյուջեն է մսխում՝ սեփական սխալների պատճառով։


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1285

Մեկնաբանություններ