ԱՄՆ նախագահը հաստատել է՝ «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Բեն Լադենի որդին՝ Համզա բին Լադենը սպանվել է Աֆղանստանի ու Պակիստանի սահմանին հատուկ գործողության արդյունքում: «Համզա բին Լադենի մահը ոչ միայն զրկում է «Ալ-Քայիդա»-ին իշխանության կարևոր լծակներից, այլև խափանում այդ խմբավորման գործողությունները», - հայտարարել է Դոնալդ Թրամփը: Լրատվամիջոցները Համզա բին-Լադենի մահվան մասին հաղորդել էին հուլիսի 31-ին, ԱՄՆ ՊՆ նախարարը օգոստոսին հաստատել էր այդ տեղեկությունը, սակայն Սպիտակ տունն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ չէին մեկնաբանել:
Համզա բին Լադենը հոր 20 զավակներից 15-րդն էր, բազմիցս էր աուդիո և վիդեո ուղերձներով կոչ արել հարձակումներ իրականացնել ԱՄՆ- ի ու նրա դաշնակիցների հանդեպ: Փետրվարին ԱՄՆ կառավարությունը 1 միլիոն դոլար գլխագին էր խոստացել նրա համար: