ReAnimania 2019
 

Որքա՞ն ոստիկաններ են պետք

Որքա՞ն ոստիկաններ են պետք
15.09.2019 | 11:05

Խնայբանկի տնօրեն Գերման Գրեֆը ելույթ է ունեցել Մոսկվայի ֆինանսական ֆորումում՝ առաջարկելով բարձրացնել ոստիկանների աշխատավարձը 3-4 անգամ, իսկ նրանց թիվը կրճատել: Կրեմլում գաղափարը որակել են «ուշադրության արժանի», բայց Գրեֆի հետ ոչ բոլորն են համաձայն: «Երբ ես խոսում եմ նոր տեխնոլոգիաների մասին, մենք կարող ենք արմատապես կրճատել բյուջեի ծախսերն այսօր: Մենք կարող ենք նույն միլիոնատերերի աշխատավարձը բարձրացնել 3-4 անգամ՝ համապատասխան ձևով կրճատելով: Նրանք այդ քանակով պետք չեն, պաշտոնյաներին պետք է կրճատել»՝ ասել է Գրեֆը: «Հիմա ինչ-որ տեսակետներ բարձրաձայնել հնարավոր չէ, բայց, անկասկած, դա ուշադրության արժանի է»՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, հավելելով, որ Գրեֆի տեսակետը կարևոր է: ՆԳՆ-ում այդ տեսակետին համաձայն չեն՝ ՆԳՆ-ում Գրեֆի ելույթի օրը, հակառակը՝ առաջարկել են մեծացնել աշխատակիցների թիվը 2414-ով (հիմա 894 869 է): ՆԳՆ-ում դա բացատրել են բնակչության աճի սպասումով Մերձավոր Արևելքում՝ մեծ արդյունաբերական և ինֆրակառուցվածքային ծրագրերի իրականցման պատճառով:
Հիմա Ռուսաստանում կա 746 000 ոստիկան: Նրանց աշխատավարձը ամսեկան 35-40000 ռուբլի է՝ նայած ռեգիոնին: Որոշ ռեգիոններում, օրինակ՝ Տյումենում ու Մոսկվայում, աշխատավարձը բարձր է՝ Superjob պորտալի տվյալներով՝ 50 000:


340 000 մարդ Ռոսգվարդիայում են, նրանց աշխատավարձերը, Superjob-ի տվյալներով, մոտավորապես հավասար են ոստիկաններին: Առանց ռոսգվարդիականների ու այլ ուժայինների՝ մեկ ոստիկանին բաժին է հասնում 193 ռուսաստանցի: ԱՄՆ-ում 327,2 միլիոն բնակչություն կա և 1,3 միլիոն ոստիկան: Նրանց միջին աշխատավարձը տարեկան 65 400 դոլար է: Մեկ ոստիկանին ԱՄՆ-ում բաժին է հասնում 252 բնակիչ: Բրիտանիայի 66 միլիոն բնակիչներն ունեն 200 000 ոստիկաններ: Նրանց աշխատավարձը նշանակալից տարբերվում է՝ կախված ծառայության ժամկետից և կոչումից, միջինը տարեկան 30 000 ֆունտն է: Մեկ ոստիկանին բաժին է հասնում 330 բնակիչ: Լատվիայում կա 6 235 ոստիկան՝ 1,95 միլիոն բնակչության հետ: Մեկ ոստիկանին հասնում է 312 մարդ: Ուժայինների աշխատավարձը ամսեկան 740 եվրո է: Գերմանիայում 82,8 բնակչության պարագայում կա 38,7 հազար ոստիկան: Մեկ ոստիկանին հասնում է 2135 մարդ: Ոստիկանների աշխատավարձն ամսեկան 2 000 եվրո է:


Եթե համեմատենք ուժային կառույցների աշխատակիցների (չհաշված բանակը) և պաշտոնապես աշխատունակ բնակչության թիվը, տարբերությունն ավելի մեծ է: Գերանիայում 100 000 աշխատողին միջինը հասնում է 680 ուժային, ԱՄՆ-ում՝ 780, Իտալիայում՝ 1000, Ռուսաստանում՝ 3000:
BBC


Հ.Գ. Ինքներդ դատեք՝ ո՞ր պետություններն են ոստիկանական և ո՞ր պետություններում ոստիկանները ի՞նչ դեր ունեն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1018

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao