Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Բրիտանացիների մեծ մասը կարծում է, որ Շոտլանդիան և Հյուսիսային Իռլանդիան Brexit-ից հետո պետք է անկախանան

Բրիտանացիների մեծ մասը կարծում է, որ Շոտլանդիան և Հյուսիսային Իռլանդիան Brexit-ից հետո պետք է անկախանան
15.09.2019 | 11:11

Մեծ Բրիտանիայի բնակիչների գրեթե կեսը կարծում է, որ Շոտլանդիան և Հյուսիսային Իռլանդիան իրավունք ունեն անկախության հանրաքվե անցկացնել, երբ երկիրը դուրս կգա ԵՄ-ից, հարցումն իրականացրել է BMG գործակալությունը՝ The Independent-ի պատվերով: Հարցման արդյունքներով՝ բրիտանացիների 45%-ը նշել է, որ կառավարությունը պետք է թույլ տա Brexit-ից հետո Շոտլանդիայում և Հս. Իռլանդիայում անկախության հանրաքվե անցկացնել, 30%-ը դեմ է: 52%-ը պաշտպանում է Brexit-ից հետո Հյուսիսային Իռլանդիայի բնակիչների իրավունքը` քվեարկելու Մեծ Բրիտանիայի կազմում մնալու կամ Իռլանդիայի Հանրապետությանը միանալու օգտին, 19%-ն է դեմ հանրաքվեին: 27 տոկոսը չի կողմնորոշվել:

Դիտվել է՝ 509

Մեկնաբանություններ