Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պոմպեոն մեղադրել է Իրանին Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումների մեջ

Պոմպեոն մեղադրել է Իրանին Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումների մեջ
15.09.2019 | 11:13

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել է, որ Իրանի իշխանությունները կապ ունեն Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումների հետ: Իր թվիթերում նա գրել է. «Թեհրանն է կանգնած Սաուդյան Արաբիայի վրա մոտ 100 գրոհների ետևում, մինչդեռ Ռուհանին և Զարիֆը ձևացնում են, թե դիվանագիտական ջանքեր են գործադրում: Ոչ մի ապացույց չկա, որ հարձակումները եղել են Եմենի կողմից, համաշխարհային էներգամատակարարների դեմ գրոհը նախաձեռնել է Իրանը»: «Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին հրապարակայնորեն և անվերապահորեն դատապարտել իրանական հարձակումները: ԱՄՆ- ը կաշխատի իր գործընկերների և դաշնակիցների հետ՝ ապահովելու էներգետիկ շուկաների մատակարարումը և Իրանին պատասխանատվության կենթարկի ցուցաբերած ագրեսիայի համար», - ավելացրել է ԱՄՆ պետքարտուղարը:

Դիտվել է՝ 636

Մեկնաբանություններ