Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Անօդաչուների հարձակումից հետո նավթի արդյունահանումը Սաուդյան Արաբիայում կրկնակի կրճատվել է

Անօդաչուների հարձակումից հետո նավթի արդյունահանումը Սաուդյան Արաբիայում կրկնակի կրճատվել է
15.09.2019 | 11:14

Սաուդյան Արաբիայում Saudi Aramco պետական նավթային ընկերության երկու գործարանների վրա անօդաչուների հարձակումից հետո կրկնակի կրճատվել են նավթի արդյունահանման ծավալները՝ հաղորդում է Reuters-ը: Թագավորության նավթ արդյունահանող խոշորագույն ընկերությունն ստիպված է եղել օրական 5 մլն բարելով կրճատել արդյունահանումը: Դա հավասարազոր է արդյունահանման օրական ծավալի կեսին: Բացի այդ, միջադեպն ազդել է նավթի արտահանման վրա:


2018-ին նավթի արտադրությունը Սաուդյան թագավորությունում կազմել է օրական 10.5 մլն բարել, որից 7.4 մլն բարելն արտահանվել է:

Դիտվել է՝ 576

Մեկնաբանություններ