Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը
15.09.2019 | 21:33

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը, որը նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է, որի հաջորդ օրը հավատացյալները հարգանքի տուրք են մատուցում ննջեցյալների հիշատակին: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:

Դիտվել է՝ 458

Մեկնաբանություններ