Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արմեն Աշոտյան. Ազգային Ժողովը դարձրել եք դժվար երեխեքի համար նախատեսված մանկապարտեզ

Արմեն Աշոտյան. Ազգային Ժողովը դարձրել եք դժվար երեխեքի համար նախատեսված մանկապարտեզ
16.09.2019 | 18:21

Աժ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությանն արձագանքել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Արարատ Միրզոյան ջան, Ազգային Ժողովում քո համար հով լռված ես էլի։ Քո ի՞նչ գործն է ՍԴ-ի մասին Նիկոլի պրիմիտիվ քարոզչական փուչիկները ԱԺ դահլիճ բաց թողնելը։ Տես, Ամուլսարի հարցով ճիշտ էլ մանյովրում ես, թեմայի մեջ չես մտնում, պատասխանատվություն չես վերցնում։


Հասկացանք, Ազգային Ժողովը դարձրել եք դժվար երեխեքի համար նախատեսված մանկապարտեզ։ Բայց դու լուրջ մարդ, հարկատուների հաշվին արդեն աշխարհ տեսած մարդ, անդարդ գլուխդ Հայաստանում ժողովրդավարության զոհասեղանին խի՞ ես դնում։ Ո՞նց ես քաղաքակիրթ աշխարհին բացատրելու, թե ինչու է երկրի իշխանությունների օրենսդիր ճյուղը միանում գործադիրին դատականը ոչնչացնելու համար»:

Դիտվել է՝ 394

Մեկնաբանություններ