Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյան. Ամուլսարի հարցում մինչև վերջ գնալու ենք ճշմարտության հետևից

Նիկոլ Փաշինյան. Ամուլսարի հարցում մինչև վերջ գնալու ենք ճշմարտության հետևից
16.09.2019 | 18:23

400 հազար դոլարը ծախսվել է Ամուլսարի վերաբերյալ ճշմարտության ի հայտ գալու համար, մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես չեմ կարծում, թե հանուն ճշմարտության ծախսված որևէ գումար կարելի է համարել վատնված», - ասաց նա: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առաջին օրից՝ կառավարությունը Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակում 100 տոկոս թափանցիկ է աշխատում: «Էլարդի հետ սկայպ-կոնֆերանսի ընթացքում նաև այլ հանգամանքներ պարզվեցին», - ասաց նա: Վարչապետը նշեց, որ Էլարդից ասել են, թե Ամուլսարի հարցում անվտանգության երաշխավորը «Լիդիան» ընկերությունն է:


Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ունեն դատարանի որոշում ճանապարհը բացելու վերաբերյալ և հավելեց՝ Ամուլսարի հարցում մինչև վերջ գնալու են ճշմարտության հետևից. «Ճշմարտությունը ինքը պիտի մեզ բերի այս կամ այն որոշման»: Նա ասաց, թե այս հարցում հանրությունը պետք է մանիպուլյացիաների չտրվի: «Այդ թվում հանրությունը պետք է մանիպուլյացիաների չտրվի իմ շատ հարգելի ու սիրելի ընկերների կողմից», - ասաց նա: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ եթե ճշմարտությունը բերի նրան, որ հանքը հնարավոր չէ «Լիդիանի» ստանձնած պարտավորությունների շրջանակներում շահագործել, հանքը լրիվ օրինական հիմքով կփակեն:

Դիտվել է՝ 418

Մեկնաբանություններ