Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց նաև «իր կողմից հարգված և սիրված ընկերներին»

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց նաև «իր կողմից հարգված և սիրված ընկերներին»
16.09.2019 | 18:31

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում պնդեց, որ Ամուլսարի հանքի շահագործման անվտանգությունը պարզելու համար «Էլարդ»-ին հատկացված 400 000 դոլարը վատնված համարել չի կարելի, չնայած փորձագետները գտնում են, որ «Լիդիան»-ի հատկացրած փաստաթղթերը թերի են: «400 000 դոլարը ծախսվել է Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ ճշմարտությունն ի հայտ բերելու համար և չեմ կարծում, որ հանուն ճշմարտության ծախսված գումարը կարելի է համարել վատնված: Արձանագրենք, որ առաջին օրվանից կառավարությունը ստեղծված իրավիճակում 100 տոկոս թափանցիկ է աշխատել»,-ասաց Փաշինյանը:


Ըստ նրա, «Էլարդ»-ի հետ տեսակապով քննարկումից պարզ դարձավ, որ կա բանավեճ, և նրանց եզրակացությունն այն էր, որ առաջարկած պայմաններում անվտանգության երաշխավորը պետք է լինի «Լիդիան» ընկերությունը. պետք է շինարարությունը սկսվի և հընթացս կարողանանք կարգավորել խնդիրները:
Դեպի հանք տանող ճանապարհը բացելու իր կոչի մասով վարչապետը նշեց, որ ցանկանում է ընդհանրական դիրքորոշում ձևակերպել. «Մենք ասում ենք, որ այս հարցում պետք է մինչև վերջ գնանք ճշմարտության հետևից և ճշմարտությունն ինքը բերի այս կամ այն որոշման»: Նա կոչ արեց, որ իր կողմից հարգված-սիրված ընկերները մանիպուլյացիանների չգնան. «Երբ մի քաղաքացի սարք է վերցնում ու գնում, ասում է ռադիացիոն ֆոն կա, հեսա կոտորած է սկսելու, ես դա համարում եմ մանիպուլիացիա: Ես համարում եմ, որ ՀՀ-ում կա կառավարություն, որը, եթե լինի ճանապարհները փակելու անհրաժեշտություն, փաստացի կփակի, եթե լինի բացելու անհրաժեշտություն՝ կբացի: Չեմ ընդունում այն տեսակետը, թե կապ չունի՝ այսպես է լինելու ու վերջ, այլ տարբերակ չկա: Եթե որևէ ակտիվիստ կարող է ասել դա, կառավարությունը չի կարող ասել, պետք է իրավական լինեն որոշումները՝ բխեն օրենքից և Սահմանադրությունից»:


Վարչապետը նորից բերեց այն օրինակը, որ երբ Թեղուտի ամբարտակի պատնեշի շուրջ աղմուկ բարձրացավ, իրեն հորդորեցին անմիջապես Թեղուտի հանքի շահագործումը դադարեցնել, պնդելով, որ հակառակ դեպքում պատվարը կքանդվի և հազարավոր զոհեր կլինեն: «Ես ի՞նչ եմ արել այս պարագայում՝ համապատասխան տեսչական մարմիններին ստուգման եմ ուղարկել, ովքեր երաշխավորել են, որ տեսանելի ապագայում չի քանդվի և նաև հեռահար ապագայի համար պարտավորեցրել շահագործողներին, որ միջազգային մակարդակի փորձաքննություն իրականացվի»,-պարզաբանեց վարչապետը: «Ես Թեղուտի հանքի համար շահագրգռված եմ եղել, որ բացվի, որ եթե այս վիճակում անտեր մնա, էկոլոգիական ավելի աղետալի վիճակում կհայտնվի: Հետո մարդկանց խոստացել ենք, որ աշխատատեղերը կվերականգնվեն: Եթե մեր համոզված բնապահպան գործընկների ասածը ճիշտ լիներ, երբ տարածքում երկրաշարժ եղավ, վաղուց պետք է քանդված լիներ պատվարը, բայց դրա համար հիմա որևէ մեկը ասելո՞ւ է՝ ներողություն, ես սխալվել եմ: Ոչ մեկ չի ասելու, չէ՞, ընդհակառակը՝ պաշտպանելու են, որ կոռումպացված է: Հեսա ասելու են, որ պուճուր աղջիկս՝ Արփին, Թեղուտում 50 տոկոս փայ է մտել, մինչև վերջին ստերը կասեն, բայց չեն ասի՝ կներեք, սխալվել ենք»,-ասաց վարչապետը և շեշտեց, որ Ամուսարի հանքի հարցով էլ կգնան ճշմարտության հետևից. «Առաջին օրից չեմ առաջնորդվել փակելու կամ չփակելու կանխավարկածով, ինձ պետք է եղել, որ ամբողջ ճշմարտությունը իմանամ»:

Դիտվել է՝ 443

Մեկնաբանություններ