Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի ձերբակալության մասին

Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի ձերբակալության մասին
16.09.2019 | 18:33

«Սերժ Սարգսյանի երկու եղբայր անցնում են քրեական գործով, եղբոր երկու որդիներն անցում են քրեական գործով, էն մյուս եղբոր երկու զավակներն անցում են քրեական գործով, նրանց մի մասը հետախուզման մեջ են»՝ ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչու ձերբակալված չէ Սերժ Սարգսյանը: Նա անդրադարձավ Միքայել Մինասյանի վերջին շրջանի հայտարարություններին, որոնցից մեկով կանխատեսվում էր, որ Սերժ Սարգսյանը առաջիկայում կձերբակալվի: «Ես այդ հայտարարությունները կապում եմ նրա հետ, որ Միքայել Մինասյանը ստացել է ինֆորմացիա, որ որոշ քրեական գործերով արդեն քննությունը հասել է իրեն, և շատ մեծ հավանականություն կա, որ ինքը որպես մեղադրյալ կանցնի, մասնավորապես, Հայաստանի ստրատեգիական նշանակության օբյեկտներից մեկի սեփականաշնորհման գործով: Ենթադրում եմ՝ ինքը մտածել է, որ ինքն էլ ցուցմունք կտա Սերժ Սարտգսյանի դեմ, ինչի արդյունքում Սերժ Սրագսյանը կձերբակալվի: Ես Միքայել Մինասյանին, ով երկար ժամանակ Հայաստանն արտերկրում ներկայացրել է որպես դեսպան, խորհուրդ եմ տալիս վերադառնալ Հայաստան և պատասխանել Հատուկ քննչական ծառայության հարցերին»,- ասաց Փաշինյանը: Նա նշեց, որ խոսքը Լոռու մարզում գտնվող ռազմավարական նշանակության օբյեկտի սեփականաշնորհման մասին է:


«Միքայել Մինասյանը շատ օբյեկտների սեփականատեր է եղել և շարունակում է մնալ, բայց այլ հարց է, որ դրանք գրանցված են մի կնոջ անունով, որը ձեզ ոչինչ չի ասում: Այո, որ այդ մարդիկ դեռ շարունակում են խոսել, ես հասկանում եմ, որ դա հակասում է արդարության տրամաբանությանը, բայց դա չի հակասում իրավական պետության տրամաբանությանը, որովհետև մենք ոչ մեկի բերանը չենք պատրաստվում փակել: Թող խոսեն, բայց թող նաև արձանագրեն, որ այն, ինչ իրենք խոսում են, կարող է օգտագործվել իրենց դեմ: Մենք մինչ այսօր չենք ունեցել բավարար իրավական ընթացակարգեր՝ այդ սեփականությունը հետ բերելու համար: Մենք կարող էինք գնալ ու այդ կնոջը գտնել, որին, ի դեպ, փախցրել են Հայաստանից, ասել՝ գրեք, որ ձեր ամբողջ գույքը նվիրում եք պետությանը: Բայց հետո մենք հասկանում ենք, որ չենք կարող այդպես վարվել, ի վերջո այս պատմությունը բացվելու է: Այո, մենք այստեղ գնացել ենք ոչ արդարության ճանապարհով, գնացել ենք իրավական ճանապարհով: Այնպես որ, ավանսով իրենցից քաղբանտարկյալ ստեղծել չի լինի, որովհետև այդ մարդիկ ՀՀ-ն թալանել են»,- ասաց նա:

Դիտվել է՝ 650

Մեկնաբանություններ