«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Հա­յաս­տա­նի և Այսր­կով­կա­սի շուրջն ան­հան­գիստ է

Հա­յաս­տա­նի և Այսր­կով­կա­սի շուրջն ան­հան­գիստ է
17.09.2019 | 00:37

Նա­խորդ ե­րեք նյու­թե­րում ես հիմ­նա­կա­նում ու­սում­նա­սի­րել ու մեկ­նա­բա­նել եմ Հա­յաս­տա­նի ներ­քին ի­րադ­րու­թյու­նը։ Բա­ցատ­րու­թյու­նը պարզ է. «Ի­րա­տե­սի ըն­թեր­ցող­նե­րը պետք է ի­մա­նան ու հաս­կա­նան, թե ինչ խո­րունկ աղ­բա­փոս են ըն­կել մեր եր­կիրն ու նրա քա­ղա­քա­ցի­նե­րը։ Գի­տակ­ցե­լով աղ­տե­ղու­թյուն­նե­րի բարձր աս­տի­ճա­նը՝ ըն­թեր­ցող­նե­րն ա­վե­լի ա­րագ կհաս­կա­նան, որ եր­կիրն ու ազ­գը բա­ցար­ձա­կա­պես պատ­րաստ չեն հա­մախ­մբ­ված պա­տաս­խան տա­լու այն բո­լոր սպառ­նա­լիք­նե­րին ու մար­տահ­րա­վեր­նե­րին, ո­րոնք ծա­ռա­ցել են Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի առջև։ Բայց մո­լո­րակն ու մի­ջազ­գա­յին կյան­քը տե­ղում կանգ­նած չեն. նրանք պար­տա­վոր չեն հար­մար­վե­լու «աս­ֆալ­տա­յին» հե­ղա­փո­խու­թյա­նը, որն աս­պա­րեզ է հա­նել ինչ-որ Նի­կոլ Փա­շի­նյան ինչ-որ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում։ Աշ­խար­հի հա­մար ո՞վ է նա, ըն­դա­մե­նը մի ժա­մա­նա­կա­վոր կեր­պար է, ո­րին մի 4-5 տա­րի հե­տո քչե­րը կհի­շեն։ Աշ­խար­հում մինչև այժմ գի­տեն և հի­շում են կանց­լեր Մի­քա­յել Լո­ռիս Մե­լի­քո­վին կամ էլ ԽՍՀՄ «գորշ կար­դի­նալ» Ա­նաս­տաս Մի­կո­յա­նին, բայց հա­զիվ թե հի­շեն ար­տա­տա­րած­քա­յին ու­ժե­րի խա­մա­ճիկ, այ­սօր վար­չա­պետ ան­վան­վող Փա­շի­նյա­նին։ Այդ­պի­սին է կյան­քը։ Այդ պատ­ճա­ռով պա­կաս կարևոր չէ ի­մա­նա­լը, թե Հա­յաս­տա­նի հա­մար երբ կա­վարտ­վի ծանր շր­ջա­նի ու ստոր սադ­րանք­նե­րի փա­շի­նյա­նա­կան «սե­զո­նը», ինչ­պես նաև տե­ղյակ լի­նե­լը, թե ինչ է կա­տար­վում Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի շուր­ջը։ Այ­սօր­վա պատ­կե­րի ար­մատ­նե­րը թաքն­ված են ըն­թա­ցիկ տար­վա հու­լիս-օ­գոս­տո­սի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ու փաս­տե­րի մեջ։

 Քա­նի որ 2019-ի սեպ­տեմ­բե­րը դեռ չի վեր­ջա­ցել, ու­սում­նա­սի­րող­նե­րը պար­տա­վոր են ի­մա­նալ, թե ինչ էր տե­ղի ու­նե­նում, մինչ Հա­յաս­տանն ա­մառ­վա տա­պին խեղդ­վում էր չհե­ռաց­րած աղ­բից։ Եվ պար­տա­վոր են հաշ­վի առ­նել, որ քա­նի դեռ մենք ամ­բողջ ազ­գով «աղ­տո­տում» ենք, աշ­խարհն ան­վե­րա­դարձ փոխ­վել է։ Հու­լիսն այս­պես, թե այն­պես լու­սա­բա­նել եմ և հույս ու­նեմ, որ մեր հա­մա­քա­ղա­քա­ցի­նե­րը գո­նե ինչ-որ բան հի­շում են։ Այդ պատ­ճա­ռով կգ­րեմ միայն օ­գոս­տո­սի կարևոր ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի մա­սին։ Խոր­հր­դան­շա­կան է, որ ի­րադ­րու­թյունն ա­ռա­ջի­նը փոր­ձեց սրել... Վրաս­տա­նը։ Մենք կար­ծես վարժ­վել էինք, որ տա­րա­ծաշր­ջա­նում հիմ­նա­կան սրում­նե­րը կապ­ված են Ի­րա­նի և ԱՄՆ-Իս­րա­յել ագ­րե­սիվ զույ­գի դի­մա­կա­յու­թյան հետ, բայց ա­հա Վրաս­տա­նը ո­րո­շեց, որ ի­րեն վա­յել չէ «տե­րե­րից» հետ մնա­լը և իր լու­ման ներդ­րեց։ Ինչ­պես 11 տա­րի ա­ռաջ, Վրաս­տա­նը զին­ված սադ­րանք ձեռ­նար­կեց ինք­նիշ­խան Հա­րա­վա­յին Օ­սիա­յի Հան­րա­պե­տու­թյան դեմ։ Այդ մի­ջա­դե­պի մա­սին շատ է գր­վել տար­բեր եր­կր­նե­րի ԶԼՄ-նե­րում, եր­բեմն գր­վում է և այժմ, ուս­տի ման­րա­մասն կանգ չեմ առ­նի դրա վրա. ցան­կա­ցող­նե­րը կա­րող են ինք­նու­րույն գտ­նել տե­ղե­կույ­թը և ի­մա­նալ, թե ով և ին­չում է մե­ղա­վոր։ Պար­զա­պես վեր­լու­ծենք, թե ում է շա­հա­վետ, որ Վրաս­տա­նը նո­րից սպառ­նա կով­կա­սյան ան­կախ երկ­րին, ո­րը Ռու­սաս­տա­նի հետ կապ­ված է ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան պայ­մա­նագ­րով, իսկ վեր­ջին ժա­մա­նակ­ներս սկ­սել է զար­գաց­նել հա­մա­գոր­ծակ­ցու­թյունն Ի­րա­նի հետ, ընդ ո­րում, նրա տա­րած­քում էլ, ինչ­պես Հա­յաս­տա­նում, առ­կա է (2008-ից) և ակ­տի­վո­րեն գոր­ծում է ռու­սա­կան ռազ­մա­բա­զա։ Հա­րա­վա­յին Օ­սիա­յի սահ­մա­նում Վրաս­տա­նի սադ­րան­քը պետք է դի­տարկ­վի այն ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի հա­մա­տեքս­տում, ո­րոնք տա­ռա­ցիո­րեն կու­տակ­վում են Հա­րա­վա­յին Կով­կա­սում։ Դա հա­մադ­րե­լով այն փաս­տի հետ, որ օ­գոս­տո­սին եր­կու ա­հա­բե­կիչ փոր­ձում էին Հա­յաս­տան մտ­նել Թուր­քիա­յից, թեև նրանք Հնդ­կաս­տա­նի քա­ղա­քա­ցի­ներ էին, մենք ի­րա­վա­սու ենք են­թադ­րե­լու, որ ա­պա­կա­յու­նաց­ման ար­տա­սահ­մա­նյան կենտ­րոն­նե­րում միտք է ծա­գել երկ­րորդ-եր­րորդ ան­գամ «պայ­թեց­նե­լու» ողջ Այ­սր­կով­կա­սը և ոչ միայն Հա­րա­վա­յին Օ­սիան կամ, օ­րի­նակ, Ար­ցա­խը կամ Հա­յաս­տա­նը։

ՈՒ­շադ­րու­թյուն դարձ­նենք, որ ա­հա­բե­կիչ­նե­րը փոր­ձում էին Հա­յաս­տան մտ­նել հենց Թուր­քիա­յից, ընդ ո­րում, նրան­ցից մե­կը՝ հենց հայ-վրա­ցա­կան սահ­մա­նով։ Միա­ժա­մա­նակ Վրաս­տանն ան­հե­թեթ հա­վակ­նու­թյուն­ներ ու պայ­ման­ներ է ներ­կա­յաց­նում Ռու­սաս­տա­նին, իսկ Ադր­բե­ջա­նը սադ­րում է Վրաս­տա­նին՝ օ­կու­պաց­նե­լով վրա­ցա­կան ուղ­ղա­փառ Դա­վիթ Գա­րե­ջի տա­ճա­րը, և դա նույն­պես սահ­մա­նա­մերձ տա­րած­քում։ Ակն­հայ­տո­րեն երևում է, որ ար­տա­տա­րա­ծաշր­ջա­նա­յին ու­ժե­րին լար­վա­ծու­թյուն և ան­կա­յու­նու­թյուն են հար­կա­վոր Այ­սր­կով­կա­սի բո­լոր սահ­ման­նե­րում։ Ե­թե վեր­հի­շենք, որ դեռ այս տար­վա գար­նանն Ի­րա­նի նա­խա­գահ Ռո­հա­նին զգու­շաց­նում էր աշ­խար­հին, որ ԱՄՆ-ը Սի­րիա­յից ա­հա­բե­կիչ­նե­րին տե­ղա­փո­խում է ոչ միայն Աֆ­ղանս­տան, այլև Մի­ջին Ա­սիա և Կով­կաս, ին­չը հե­տո հաս­տա­տեց նաև ՌԴ ԱԳՆ-ն, ա­պա, այդ ա­մե­նը հա­մադ­րե­լով օ­գոս­տո­սի բո­լոր ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի հետ, դժ­վար չէ տես­նել, որ Կով­կա­սի ժո­ղո­վուրդ­նե­րի թշ­նա­մի­նե­րի ա­ռաջ­նա­յին նպա­տա­կը Այ­սր­կով­կա­սում քաո­սա­յին ի­րադ­րու­թյուն ստեղ­ծելն է։ Հա­վա­նա­բար նրանք հույս ու­նեն, որ պայ­թյու­նավ­տանգ ի­րադ­րու­թյան պայ­ման­նե­րում ի­րենց ա­վե­լի հեշտ կհա­ջող­վի ա­հա­բե­կիչ­նե­րին Մեր­ձա­վոր Արևել­քից Թուր­քիա­յով նե­տել մեր տա­րա­ծաշր­ջան, այ­նու­հետև, բա­ցառ­ված չէ, Ռու­սաս­տան։ Գու­ցե նաև Ի­րա՞ն։ Չի կա­րե­լի բա­ցա­ռել, որ Վրաս­տանն էլ կփոր­ձի այս կամ այն ձևով սադ­րանք ի­րա­կա­նաց­նել Աբ­խա­զիա­յի հետ սահ­մա­նին։ Ան­ձամբ ես Վրաս­տա­նից Հա­յաս­տան ա­հա­բեկ­չի փոր­ձը հա­մա­րում եմ Վրաս­տա­նի սադ­րան­քը։ Չէ՞ որ ձեր­բա­կալ­ված ա­հա­բե­կի­չը հե­տա­խուզ­վում էր ին­տեր­պո­լի կող­մից, և հնա­րա­վոր չէր, որ Վրաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը չի­մա­նա­յին այդ մա­սին։ Այ­նուա­մե­նայ­նիվ, նրանք թույլ տվե­ցին, որ մի­ջազ­գա­յին հե­տա­խուզ­ման մեջ գտն­վող ա­հա­բե­կիչն ա­նար­գել կեր­պով Թուր­քիա­յից անց­նի Վրաս­տան և գնա դե­պի վրաց-հայ­կա­կան սահ­մա­նը։ Հետևա­բար Վրաս­տանն ա­ջակ­ցել է ա­հա­բեկ­չի ինչ-որ պլա­նին։ ՈՒս­տի կարևոր է, որ ար­տա­տա­րա­ծաշր­ջա­նա­յին հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի կող­մից ինչ-որ «մշա­կում­նե­րի» թի­րախ դար­ձող եր­կր­նե­րը շտապ միա­վո­րեն ի­րենց ջան­քե­րը Այ­սր­կով­կա­սում քայ­քա­յիչ ու դի­վեր­սիոն գոր­ծո­ղու­թյուն­նե­րը կան­խե­լու հա­մար։ Այն հար­ցը, թե հատ­կա­պես ինչն են փոր­ձում թույլ չտալ ար­տա­տա­րա­ծաշր­ջա­նա­յին ու­ժե­րը՝ Վրաս­տա­նի ձեռ­քով սադ­րանք­ներ հրահ­րե­լով նրա բո­լոր սահ­ման­նե­րում, բա­ցի վրաց-թուր­քա­կան սահ­մա­նից, ա­ռան­ձին ու­սում­նա­սի­րու­թյան ա­ռար­կա է։

Նշեմ, որ ե­թե հի­շենք հա­ղոր­դակ­ցու­թյան այն դժ­վա­րու­թյուն­նե­րը, ո­րոնց բախ­վեց Հա­յաս­տա­նը 2008 թ. Հա­րա­վա­յին Օ­սիա­յի դեմ Վրաս­տա­նի ռազ­մա­կան սադ­րան­քի պատ­ճա­ռով, ա­պա սպա­սե­լի է, որ և՛ Հա­յաս­տա­նը, և՛ ողջ տա­րա­ծաշր­ջա­նը մո­տե­ցել են չա­փա­զանց վտան­գա­վոր բնագ­ծի, ո­րը հղի է զա­նա­զան ծանր խն­դիր­նե­րով հա­ղոր­դակ­ցու­թյան, տն­տե­սու­թյան, առևտրի և այլ ո­լորտ­նե­րում։ Ռու­սաս­տանն ու Հա­րա­վա­յին Օ­սիան շատ ա­րագ ար­ձա­գան­քե­ցին, և Վրաս­տանն ստիպ­ված ե­ղավ բա­նակ­ցու­թյուն­նե­րի մեջ մտ­նե­լու Մոսկ­վա­յի և Ցխին­վա­լի հետ, որ կար­գա­վո­րի ի­րա­վի­ճա­կը։ Որ­քան ինձ հայտ­նի է, ա­ռայժմ ար­դյունք չկա. այ­սինքն, վրա­ցի­նե­րը դեռ չեն ա­պա­մոն­տա­ժել սահ­մա­նի մո­տի ի­րենց ռազ­մա­կան հե­նա­կե­տը։ Սա­կայն, մյուս կող­մից էլ, ար­դեն կա ու­ժի ակն­հայտ ցու­ցադ­րում՝ Հա­րա­վա­յին Օ­սիա­յի ԶՈՒ և ռու­սա­կան ռազ­մա­բա­զա­յի զին­ծա­ռա­յող­նե­րի հա­մա­տեղ հե­նա­կե­տը։ Այս­պի­սով, վրա­ցա­կան սադ­րան­քը խա­փան­վել է, և ի­րադ­րու­թյու­նը չի զար­գա­ցել, մնա­ցել է «սա­ռեց­ված» վի­ճա­կում։ Այ­նուա­մե­նայ­նիվ, դա չի նշա­նա­կում, որ Հա­յաս­տանն ի­րա­վունք ու­նի ձևաց­նե­լու, թե ի­րեն չեն վե­րա­բե­րում վրաց-օ­սա­կան սահ­մա­նի ի­րա­դար­ձու­թյուն­ներն ու ի­րա­վի­ճա­կը։ Ի­րադ­րու­թյան սր­ման շատ ա­վե­լի հա­րավ գտն­վող մյուս թևն ան­հա­մե­մատ շատ «ստորջ­րյա քա­րեր» է պա­րու­նա­կում, քան վրաց-օ­սա­կան սահ­մա­նը։ Խոս­քը Հյու­սի­սա­յին Սի­րիա­յի և այն­տեղ մեր՝ Հա­յաս­տա­նի դիր­քե­րի մա­սին է։ Ե­թե հաշ­վի առ­նենք, որ ար­դեն սեպ­տեմ­բե­րին ռազ­մա­դի­վա­նա­գի­տա­կան լուրջ սկան­դալ ծա­գեց այդ շր­ջա­նում «անթ­ռիչք գո­տի» ստեղ­ծե­լու Թուր­քիա­յի և ԱՄՆ-ի ո­րոշ­ման պատ­ճա­ռով, բա­ցի այդ, թուր­քերն ու ա­մե­րի­կա­ցի­ներն սկ­սե­ցին հա­մա­տեղ պա­րե­կու­թյուն թուրք-սի­րիա­կան սահ­մա­նի մի շարք տե­ղա­մա­սե­րում, ին­չից հե­տո սի­րիա­ցի քր­դե­րը հայ­տա­րա­րե­ցին սի­րիա­կան կա­ռա­վա­րու­թյան հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րը վեր­սկ­սե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյան մա­սին, ա­պա կն­կա­տենք, որ Վա­շինգ­տո­նի և Ան­կա­րա­յի ջան­քերն ուղղ­ված են ճգ­նա­ժա­մը խո­րաց­նե­լուն։

Իսկ ե­թե ճիշտ են այն աղ­բյուր­նե­րը, ո­րոնք պն­դում են, թե իբր ԱՄՆ-ը վերջ­նագ­րա­յին տո­նով պա­հան­ջել է Հա­յաս­տա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Դա­վիթ Տո­նո­յա­նից, որ մեր մար­դա­սի­րա­կան ա­ռա­քե­լու­թյու­նը «հե­ռա­նա» հյու­սի­սա­յին Սի­րիա­յից, ա­պա Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած քա­ղա­քա­ցի պետք է հաս­կա­նա, որ մեր թշ­նա­մի­նե­րը ե­րա­զում են Սի­րիա­յի հա­յե­րի ե­ղեռ­նի մա­սին։ Ո­րով­հետև ոչ թուր­քա­կան (Թուր­քիա­յի կող­մից չօ­կու­պաց­ված) Կի­լի­կիա­յի վեր­ջին մա­սից հայ բնակ­չու­թյան հե­ռաց­ման ցան­կա­ցած ա­ջակ­ցու­թյուն հենց ե­ղեռն է, ո­րը հան­գեց­նում է հա­յե­րի բռ­նի ար­տաքս­ման։ Ի­հար­կե, այդ հա­կա­մարդ­կա­յին գոր­ծո­ղու­թյունն ուղղ­ված է ոչ միայն հա­յե­րի դեմ. ինչ­պես 1915-23 թթ., նոր բռ­նի ար­տաքս­ման զոհ կդառ­նան հյու­սի­սա­յին Սի­րիա­յի բո­լոր ոչ մահ­մե­դա­կան­նե­րը՝ հույ­նե­րը, ա­սո­րի­նե­րը, ա­րաբ և քուրդ քրիս­տո­նյա­նե­րը, եզ­դի­նե­րը և այլք։ Ճիշտ է, նա­խա­րար Տո­նո­յանն ար­դեն հասց­րել է հեր­քել նշ­ված լու­րը. իբր ա­մե­րի­կա­ցի­նե­րը ճն­շում չեն գոր­ծադ­րում Հա­յաս­տա­նի վրա, և ոչ ոք հարց չի բարձ­րաց­րել հյու­սի­սա­յին Սի­րիա­յից Հա­յաս­տա­նի մար­դա­սի­րա­կան ա­ռա­քե­լու­թյան հե­ռաց­ման մա­սին։ Որևէ մե­կը հա­վա­տու՞մ է դրան։ Ես՝ ոչ այն­քան, ո­րով­հետև հի­շում եմ, որ դեռ գար­նա­նը, այն էլ Կառ­նե­գիի հիմ­նադ­րա­մից, մեր իշ­խա­նու­թյուն­նե­րին մե­ղադ­րե­ցին Սի­րիա­յում մար­դա­սի­րա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին մաս­նակ­ցե­լու հա­մար։

Բայց այս­տեղ մի հարց է կարևոր. ին­չու՞ թուր­քերն ու ա­մե­րի­կա­ցի­ներն այդ­քան շտա­պե­ցին Սի­րիա­յում, չէ՞ որ մինչև օ­գոս­տոս-սեպ­տեմ­բեր նրանք բա­նակ­ցում և ինչ-որ բա­ներ էին հա­մա­ձայ­նեց­նում։ Ան­կա­րան ու Վա­շինգ­տոնն ակն­հայ­տո­րեն ինչ-որ բա­նի էին սպա­սում, իսկ հաս­կա­նա­լու հա­մար, թե հենց ին­չի, պետք է վե­րա­դառ­նանք 2019 թ. հու­լիս։ Ես բազ­միցս գրել եմ, որ Թուր­քիա­յի նա­խա­գահ Էր­դո­ղա­նի հա­մար կա­րող են լուրջ դժ­վա­րու­թյուն­ներ ծա­գել ՌԴ-ի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում, ո­րով­հետև, բա­ցի «լո­լի­կա­յին եղ­բայ­րու­թյու­նից», Ռու­սաս­տանն ու­զում է, որ թուր­քե­րը Սի­րիա­յից հա­նեն և՛ ի­րենց զոր­քե­րը, և՛ Ան­կա­րա­յից օգ­նու­թյուն ստա­ցող ա­հա­բեկ­չա­կան կազ­մա­վո­րում­նե­րը։ Բայց այժմ նկա­տե­լի է դառ­նում, որ հու­նի­սի վեր­ջին և հու­լի­սին Թուր­քիա­յին մի այլ «գլ­խա­ցավ էլ է բռ­նել», ինչ-որ ան­հա­վա­նա­կան ու ան­հաս­կա­նա­լի բան է կա­տար­վել ի­րա­նա-թուր­քա­կան սահ­մա­նին։ Ընդ ո­րում, Ի­րանն ա­ռայժմ համ­բե­րա­տար լռում է և Թուր­քիա­յից հս­տակ պա­տաս­խան չի պա­հան­ջում։ Նույ­նիսկ հի­մա Թեհ­րա­նը լռում է, թեև օ­գոս­տո­սին Սո­չիում ա­ռան­ձին երկ­կողմ հան­դի­պում է կա­յա­ցել ՌԴ նա­խա­գահ Պու­տի­նի և Ի­րա­նի նա­խա­գահ Ռո­հա­նիի միջև։ Ըն­թեր­ցող­նե­րին ա­ռա­ջար­կում եմ ի­րա­նա-թուր­քա­կան սահ­մա­նի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին հետևել ինձ հետ։ Ի տար­բե­րու­թյուն մեր երկ­րի շատ փոր­ձա­գետ­նե­րի, ես գե­րա­դա­սում եմ Ի­րա­նում և Ի­րա­նի շուր­ջը կա­տար­վա­ծի մա­սին ի­մա­նալ բա­ցա­ռա­պես ի­րա­նա­կան ԶԼՄ-նե­րի պաշ­տո­նա­կան հա­ղոր­դագ­րու­թյուն­նե­րից։ Հու­նի­սի 24-ին «Fars News» գոր­ծա­կա­լու­թյու­նը, հղում ա­նե­լով ԻՀՊԿ-ի ցա­մա­քա­յին զոր­քե­րի «Համ­զե Սե­յեդ ալ Շո­հադ» բա­զա­յի հրա­մա­նա­տա­րու­թյան հա­ղոր­դագ­րու­թյա­նը, հայտ­նեց, որ ԻՀՊԿ-ի հա­տուկ նշա­նա­կու­թյան ու­ժե­րը «Արևմտյան Ադր­բե­ջան նա­հան­գում, Թուր­քիա­յի հետ սահ­մա­նից ոչ հե­ռու, ոչն­չաց­րել են մի 4-հո­գա­նոց ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վո­րում։ ԻՀՊԿ-ի զին­ծա­ռա­յող­նե­րին դա­րա­նից կա­տար­ված հար­ձակ­ման ըն­թաց­քում հա­ջող­վել է սպա­նել Խալ­դո­րա­նում գոր­ծող ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վոր­ման մեկ, վի­րա­վո­րել եր­կու և ձեր­բա­կա­լել մեկ ան­դա­մի»։

Իսկ հու­լի­սի 3-ին ԻՀՊԿ-ի «Sepah News» նո­րու­թյուն­նե­րի ծա­ռա­յու­թյու­նը հայտ­նել է, որ նույն «Համ­զե Սե­յեդ ալ Շո­հադ» բա­զա­յի հա­տուկ ջո­կա­տը «Մա­կուում, Թուր­քիա­յի հետ սահ­մա­նին լիո­վին ոչն­չաց­րել է ա­հա­բե­կիչ­նե­րի խում­բը»։ Պարզ­վում է, որ Խալ­դո­րա­նի շր­ջա­նում ա­հա­բե­կիչ­նե­րի հետ մար­տի հա­ջորդ օ­րը շա­րու­նակ­վել է զի­նյալ­նե­րի ո­րո­նու­մը, և ԻՀՊԿ-ի զին­ծա­ռա­յող­նե­րը բախ­վել են «նույն խմ­բա­վոր­ման մի նոր խմ­բի, ո­րը ե­կել էր Թուր­քիա­յից» ի­րենց փախ­չող զի­նյալ­նե­րին Մա­կուի շր­ջա­նում փր­կե­լու հա­մար։ Նշ­վում է նաև, որ ա­հա­բե­կիչ­նե­րի մար­մին­նե­րը զեն­քով ու հան­դեր­ձան­քով, գտն­վում են ԻՀՊԿ-ի ու­ժե­րի ձեռ­քում։ ԻՀՊԿ-ի ու­ժե­րը նաև զգու­շաց­րել են տա­րա­ծաշր­ջա­նում և նրա սահ­ման­նե­րից դուրս գտն­վող ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վո­րում­նե­րին. «Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյան անվ­տան­գու­թյանն սպառ­նա­ցող ցան­կա­ցած քայլ հան­դի­պե­լու է Ի­րա­նի անվ­տան­գու­թյան ու­ժե­րի վճ­ռա­կան ու կոր­ծա­նիչ պա­տաս­խա­նին»։ Խալ­դո­րա­նի և Մա­կուի մոտ տե­ղի ու­նե­ցած մար­տե­րում զոհ­վել է նաև ԻՀՊԿ-ի եր­կու զին­ծա­ռա­յող։

(շա­րու­նա­կե­լի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 5604

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ