Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                

ԱԺ յուրաքանչյուր պատգամավոր պետք է հայտարարի Հրայր Թովմասյանի հրաժարականի պահանջի մասին

ԱԺ յուրաքանչյուր պատգամավոր պետք է հայտարարի Հրայր Թովմասյանի հրաժարականի պահանջի մասին
17.09.2019 | 12:01

«Ժողովուրդը» գրում է. «Իշխանությունները սեղմել են այն ժամանակի սխեման, որը վերաբերում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականին: Գործող իշխանությունը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի միջոցով «մեսիջ» ուղարկեց Թովմասյանին` հորդորելով հրաժարական ներկայացնել: Ու դա էր պատճառը, որ երեկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը արտահերթ ելույթ ունեցավ խորհրդարանի ամբիոնից, որը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, անակնկալ է եղել անգամ իմքայլականների գերակշիռ մեծամասնության համար: Իսկ ինչո՞ւ հենց հիմա:

Իշխանություններին բարկացրել է, որ ԱԺ-ն գրություն է ուղարկել ՍԴ` խնդրելով տրամադրել Ռոբերտ Քոչարյանի դատավարության վերաբերյալ Վենետիկի հանձնաժողով ուղարկած դիմումի հայերեն տարբերակը, ՍԴ-ն էլ մերժել է՝ պատճառաբանելով, որ ԱԺ-ն գործով կողմ չէ: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ ժողովուրդը վաղուց է իր ընտրությունն արել ու հրաժարվել Հրայր Թովմասյանի քաղաքական ուժից. «Հենց այդ օրը ժողովուրդն իր ընտրությամբ Հրայր Թովմասյանին ասել է` անմիջապես դադարեցրու քո գործունեությունը, Հրայր Թովմասյան, դադարեցրու թղթեր ստորագրելը, Հրայր Թովմասյան, հանկարծ որոշումներ չկայացնես, բայց չի հասկանում»:


Երեկ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստի ժամանակ որոշվել է, որ ԱԺ յուրաքանչյուր պատգամավոր պետք է հայտարարի Հ. Թովմասյանի հրաժարականի պահանջի մասին՝ որպես օրենսդիր՝ ժողովրդի մանդատ ունեցողի: Բոլոր պատգամավորները պետք է խոսեն ՍԴ նախագահի բացթողումների մասին»։

Դիտվել է՝ 375

Մեկնաբանություններ