«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Պաշտոնանկությունների շքերթ է սկսվելու

Պաշտոնանկությունների շքերթ է սկսվելու
17.09.2019 | 12:02

«Հրապարակը» գրում է. «Ըստ որոշ տեղեկությունների՝ Արթուր Վանեցյանի հրաժարականով մեկնարկելու է պաշտոնանկությունների շքերթ։ Ազատվելու են նաև Դավիթ Տոնոյանը, Վալերի Օսիպյանը։ Պատահական չէ, որ ԱԺ-ում երեկ առաջին ընթերցմամբ ընդունվեց ուժայինների ղեկավարների պաշտոնի ցենզի փոփոխությունը, որը հնարավորություն կտա վարչապետին ոստիկանապետ, ԱԱԾ ղեկավար նշանակել ոչ թե համակարգից, այլ 25 տարին լրացած ցանկացած ՀՀ քաղաքացու, որը 4 տարի մշտապես բնակվել է երկրում։ Ըստ իշխանական աղբյուրների՝ ԱԱԾ տնօրենի ամենահավանական թեկնածուն Վահե Ղազարյանն է՝ Նիկոլ Փաշինյանի ընկերը, որ այժմ ոստիկանության զորքերի հրամանատարն է, ոստիկանապետի տեղակալը, թեև շրջանառվում է նաև պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի անունը։ Իսկ ոստիկանապետի պաշտոնում քննարկվում է ՔՊ վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունը՝ ֆեյսբուքյան Նավակ ճոճողի, որ չի թաքցնում իր հավակնությունները»:

Դիտվել է՝ 423

Մեկնաբանություններ