Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Տեքստը գրել է Վանեցյանը

Տեքստը գրել է Վանեցյանը
17.09.2019 | 12:04

«Հրապարակը» գրում է. «Երեկ, Արթուր Վանեցյանի հայտարարությունից հետո, վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասել էր․ «Պետք է պարզել, թե ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը: Հույս ունենք՝ դրա հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն»։ Մենք հետաքրքրվեցինք, թե ով է գրել այդ տեքստը։ Լավատեղյակ անձն ասաց, որ տեքստը գրել է ԱԱԾ արդեն նախկին տնօրենը՝ Արթուր Վանեցյանը, իր խորհրդականի՝ Արմեն Դավթյանի հետ։
Բանաստեղծ Արմեն Դավթյանը մոտ 20 տարի աշխատել է ՀՀ նախագահի ռեֆերենտ, նրան այս տարվա մարտի սկզբին ազատեցին ՀՀ վարչապետի ռեֆերենտի պաշտոնից, և նա աշխատանքի անցավ ԱԱԾ-ում՝ որպես տնօրենի խորհրդական»:

Դիտվել է՝ 407

Մեկնաբանություններ