Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքի նավթի ու գազի կարիքը չունի

ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքի նավթի ու գազի կարիքը չունի
17.09.2019 | 12:10

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքի նավթի ու գազի կարիքը չունի, սակայն կօգնի իր դաշնակիցներին: «Քանի որ էներգետիկ ոլորտում վերջին տարիներին մենք մեծ հաջողությունների ենք հասել (շնորհակալություն, պարոն նախագահ), մենք հանդիսանում ենք էներգառեսուրսների զուտ արտահանող երկիր և այժմ դարձել ենք աշխարհում դրանց թիվ 1 արտադրողը: Մենք մերձարևելյան նավթի ու գազի կարիքը չունենք, իրականում մենք այնտեղ շատ քիչ լցանավեր ունենք, սակայն կօգնենք մեր դաշնակիցներին»,- գրել է Թրամփը Twitter-ում:

Դիտվել է՝ 452

Մեկնաբանություններ