Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սամվել Բաբայանը նոր կուսակցություն է ստեղծում

Սամվել Բաբայանը նոր կուսակցություն է ստեղծում
17.09.2019 | 12:11

«Հրապարակը» գրում է. «Սամվել Բաբայանն առաջիկա օրերին պատրաստվում է իր նոր կուսակցության հիմնադիր համագումարին։ Համագումարի օրն արդեն մի քանի անգամ հետաձգվել է, սակայն, ըստ լուրերի, մինչև ամսվա վերջ այն տեղի կունենա, որ Բաբայանը հասցնի այդ կուսակցությամբ մասնակցել Արցախի խորհրդարանի 2020-ին կայանալիք ընտրություններին։ Կուսակցությունը, ամենայն հավանականությամբ, կկոչվի «Ժողովրդավար հայրենիք», կառաջնորդի Սամվել Բաբայանը։ 2007-ին Բաբայանը ղեկավարում էր «Դաշինք» անվամբ կուսակցություն, սակայն մեզ ասացին, որ այն Արցախում գրանցված չէ»:

Դիտվել է՝ 456

Մեկնաբանություններ